Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Թռչել

կդարձնե՞ն

երբեք

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական- անսովոր

բ/ փոքրիկ- մեծ

գ/ սիրունիկ-տգեղ

դ/ տխուր- ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Տեքստում չկա այդպիսի արտահայտություն

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպագ/դիրեկտոր-տնօրեն

դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Երեխաներ

Քաղաքներ

Փողոցներ

մեծեր


Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

ապրում է 1-ին

սեղմի- 2-րդ   

Թափառում ես- 2-րդ

Կպտտվի- 3-րդ

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, տակառը բարձր ձայն կհանի:

դ/դատարկ ——————————————:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:

Արևածաղիկը
                                 

  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս:

  1. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
  2. Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:
  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
  2. Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
  1. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ։

Այո, կուզեի, քանի որ ես նույնպես ուզում եմ թռչել և ապրել տանիքում։

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը: Նա երազում էր շնիկ պահելու մասին։

  2. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Կուզենայի, որ Մանչուկի ծնողները իրեն շնիկ նվիրեին։

Ելքի ստուգատես` 1-ին շաբաթ

Երկուշաբթի
Անհատական
բլոգային աշխատանք

1Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
2 Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Բլոգս բացել եմ 2022 թ-ին։ Իմ առաջին նյութը Գառնանգղի մասին է։

 
3 Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։


4 Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենաքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Ռուսերենը, որովհետև չեմ սիրում այդ լեզուն և լավ չեմ սովորել։
5 Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Մայրենին
6․Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:

Ընկեր Սոնայի Հայրենագիտության բլոգից եմ օգտվում, քանի որ ինձ հայրենագիտություն առարկան ամենաշատն է դուր գալիս։ Հայրենագիտությունն իմ ընտրությունն է։
7․Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

<<Հետևում եմ որդուս բլոգային աշխատանքին, հաճախ օգնում եմ նրան՝ սրբագրել, խմբագրեմ տեքստերը։ Ինձ դու չի գալիս այն, որ դասարանական աշխատանքները չի հրապարակում բլոգում՝ պատճառաբանելով, որ ամբողջը չի ավարտել>>։

 Բլոգային հետազոտական աշխատանք

Երեքշաբթի
Լեզվական կարողություններ և հմտություններ Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

1․Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․



Չորեքշաբթի
Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։
Առաջարկվող թեմաներ՝

«Իմ նախասիրությունները», «Իմ հոբբին» կամ «Ես․․․ եմ»
«Ընթերցանությունն իմ կյանքում> կամ «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել», «Իմ գրադարանը»
«Իմ բնակավայրը», «Իմ դպրոցը», կամ «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

«Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել»

Ես ընթերցում եմ <<Չիկարելիների նոր արկածները>>, որը գրել է Ռուբեն Մարուխյանը։ Գիրքը մի տղայի մասին է, ով չարություններ անելուց փոքրանում է և ընկնում մի աշխարհ, որտեղ բոլոր սխալներով մարդիկ հավաքված են լինում նույն քաղաքում։ Նա ընկնում է Սուտասանների, Անտարբերների, Գողերի, Ծխողների և այլ քաղաքներ, որտեղ փորձում է օգնել մարդկանց և չի ընկնում նրանց նմանների ծուղակը։ Բայց ամեն անգամ, այդ քաղաքներից փախչելով, ավելի լավ է հասկանում ճիշտն ու սխալը։ Տղան այսպես հատուցում է իր բոլոր չարաճճիությունների համար և մաքրվում իր մեղքերից։ Գիրքը դաստիարակում է բարձր արժեքներ և դատապարտում սուտը, անտարբերությունը, հանցագործությունը և մեզ սովորեցնում, որ մենք սխալներ գործելով փոքրանում և անտեսվում ենք, ինչպես նաև այն, որ մարդիկ անպայման հատուցում են իրենց սխալների համար։

Հինգշաբթի

Տեքստային աշխատանք
Ստուգատեսային նախագծից/ներքևում է տեղադրված/ ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

Թեսթ 16

Հովհաննես Թումանյան

Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կհաղթվի

Երբ

Ամպոտ

բարձր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:
    ա/կարճ   – երկար

բ/թույլ     – ուժեղ

գ/մոտ  – հեռու  
դ/ցածր    – բարձր

  • Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի։

բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնում։

գ/Մեծին հարգիր, որ մեծանաս։

դ/Լավ բան ասա,  որ լավ բան լսես։

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

սուտ մեռած

  • Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի  թվով գործածված չորս բառ:

Ձմեռներ

Գելեր

Գյուղացիք

Եղջերուներ

  • Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե  որը ի՞նչ խոսքի մաս է:

Գելերը- գոյական

Սրատես- ածական

Երկու- թվական

անցել է- բայ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
    ա/Ավոյի
    բ/խոսքն
    գ/ոհմակի
    դ/գիլի
  • Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա.
    ա/հինգ
    բ/չորս
    գ/վեց
    դ/յոթ
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տալիս է մարդուն:
                                                     մեղու
  1. Նախադասություններն ըստ բնույթի լինում են.
    ա/երկու տեսակ
    բ/հինգ տեսակ
    գ/երեք տեսակ
    դ/չորս տեսակ
  2. Ինչո՞ւ  են գայլերը ոհմակ կազմում:

Որ ուժեղ լինեն և հարձակվեն որսի վրա։

  1. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):

Զգույշ, խորամանկ, սրատես։

  1. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:

Մի շարքով,  ամենաուժեղի ետևից և նրա ոտնահետքերով

  1. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Եթե ոհմակով են, մեկ կամ երկու մարդու համար վտանգավոր են, անգամ․ եթե այդ մարդը հրացան ունի։

  1. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Գայլերի ոհմակը երկու առաջնորդ է ունենում, մեկը էգ, մյուսը՝ որձ։ Ամենաուժեղներն են դառնում առաջնորդներ։ Եթե որևէ գայլ ավելի ուժեղ է լինում, նա է դառնում առաջնորդ։ Կան գայլեր, որ փոխում են իրենց ոհմակը։ Նրանք դառնում են միայնակ գայլեր և շատ հաճախ կռվում են ոհմակի դեմ։ Միայնակ գայլերը սպանվում են ոհմակի կողմից։ Նորածին գայլերին մայրը երեք շաբաթ կերակրում է կաթով։ Հայրը սնունդ է բերում մոր համար։ 3-4 ամիս գայլերը որջում են մնում։ նրանց համար ոհմակը հոգ է տանում։ Հետո նրանք միանում են ոհմակին և սովորում որս անել։ Երկու-երեք տարի ապրում են նույն ոհմակում, որից հետո կարող են գնալ այլ ոհմակ։

Աշխատանք Ջ․ Ռոդարու <Ի՞նչ կլիներ, եթե․․․> հնարի կիրառությամբ։

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար, խանութներում կսկսեին բախտ գնելու հերթեր կուտակվել։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, խանութներում մաստակի փոխարեն հարևանի միս կվաճառեին։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր, կդառնար անլեզու հայվան։

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին, մենք՝ երեխաներս, կդառնայինք աշխարհի մեծերը։

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին, խաղահրապարակներից տուն չէինք գա։

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին,դա կլիներ Հայոց լեզուն։

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, թեյն առանց շաքարավազ կխմեր։

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Ի՞նչ կլիներ, եթե քույրիկիս ձեռքից հեռախոսը վերցներ մայրիկը։

Ի՞նչ կլիներ, եթե դաշնամուրը թռչեր։

Ինչ կլիներ, եթե բանտեր չլինեին։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

ժելեից կոնֆետ, հեռախոս, ավտոմեքենա, բոթաս

Բոթասի գանգատը

Մի օր ինձ չի մի տղա պատվիրեց Չինաստանից։ Գլուխս աջ ու ձախ խբելով, ինքնաթիռով՝ հասա Հայաստան։ Հետո ավտոբուսով ինձ դըխկ-դըխկալով տարան տուն։ Մեջքս ցավից կոտրվում էր։ Մի գիշեր հանգիստ քնեցի տուփի մեջ։ Առավոտյան արթնացա մի տղայի աղմուկ աղաղակից։ Նա պատառոտելով բացեց տուփը և խլեց ինձ տուփի միջից։ Հետո ոտքերը մտցրեց բերանս և սկսեց ամուր կապել կապիչներով, այնպես որ քիչ մնաց խեղդվեի։ Հետո նա վազեց բակ ու իրենց կեղտոտ փողոցներով ինձ քարշ տվեց։ Մի քանի անգամ էլ փոսերի մեջ գցեց։ Իր նման մի քանի տղաների հանդիպեց և սկսեցին միասին գնդակ տշել։ Գլուխս սկսեց ցնցվել։ Հանկարծ նրանց գնդակը հարվածեց պատուհանին և կոտրեց այն։ Տղան այնպես վազեց, որ գլուխս կպավ մի քարի ու երկուսով ուշաթափվեցինք։ Արթնացանք՝ ես միջանցքում, ինքը՝ հիվանդանոցում։ Հանկարծ զգացի, որ ձանձրանում եմ։ Չգիտեմ, թե որքան պառկած մնացի, բայց գիտեմ, թե որքան էի կարոտել այդ չարաճճի տղային։

Բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ

Ուրբաթ
1․Լրացրու ինքնաստուգման այս թերթիկը

Ինքնաստուգում

Ձեր պատասխանը գրանցվել է:

Անհաղթ աքլորը

                                                                                    Անհաղթ աքլորը

Մի անգամ քուջուջ անելիս ոսկի գտա։ Բարձրացա կտուրին ու կանչեցի՝ ծուղրուղու՜, ես փող եմ գտել։ Թագավորը, որ լսեց, հրամայեց իր նազիր-վեզիրին, որ գան ու խլեն իմ մոտից այդ ոսկին։ Նազիր-վեզիրը եկան ու խլեցին իմ մոտից ոսկին։ Ես կանգնեցի կտուրին ու ասացի՝ թագավորն ինձնով է ապրում։ Թագավուրը լսեց և հրամայեց, որ ոսկին հետ տան ինձ, քանի որ աշխարով մեկ խայտառակ է լինում։ Նրանք ինձ վերադարձրին իմ ոսկին։ Ես բարձրացա կտուրին ու ասացի, որ թագավորն ինձնից վախեցավ։ Թագավորը լսեց, բարկացավ ու նազիր-վեզիրին ուղարկեց իմ ետևից, որ ինձ մորթեն, եփեն, թագավորը ուտի։ Ճամփին ես կանչեցի՝ թագավորն ինձ հյուր է կանչում։ Ինձ արագ տարան եփելու։ Ես կանչեցի՝ ծուղրուղու՜, թագավորն ինձ տանում է բաղնիք։ Երբ ինձ եփեցին, դրեցին սեղանին, ես կանչեցի՝ թագավորի հետ սեղան եմ նստել։ Թագավորն արագ կուլ տվեց ինձ, ու ես ասացի՝ նեղ-նեղ ճամփեքով եմ գնում։ Թագավորը հրամայեց թրերը պատրաստ պահել։ Հենց մի անգամ էլ կանչեմ, զարկեն ինձ։ Նազիր-վեզիրը թրով պատրաստ կանգնած սպասում էին։ Ես նորից կանչեցի՝ լուսավոր աշխարհում էի, մութ աշխարհ ընկա։ Նրանք արագ զարկեցին թագավորի փորին։ Փորը պատռվեց և ես դուրս ցատկեցի։ Գնացի նստեցի կտուրին և կանչեցի՝ ծուղրուղու՜։

Այց Էրեբունի թանգարան

Մեր դասարանն ընկեր Սոնա Փափազյանի և ընկեր Սոնա Սարգսյանի հետ գնաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարան։  

Էրեբունի թանգարանի շենքը ունի ուրարտական պալատական տեսք։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները։

Ներկայացված են նաև Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։ Իմ մեջ տպավորվել են ցլի գլուխներով կուժը։

Թանգարանում ես տեսա թեքահարթակներ, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց նույնպես այցելել թանգարան։

(4) 📍Օրը… – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ | Facebook

Թեսթ  11. Մայրը


Հովհաննես Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»: 

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ 

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ 

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ 

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։ 

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։ 

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։ 

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
        զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը. 

     ա/ ծիծաղելով 

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով 

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      Դեպք-պատահար

Ուրախ-զվարթ

Վայրկյան-ակնթարթ

Զիլ-սուր ձայն

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ 

  բ/անզգույշ-ածանցավոր 

  գ/փոքրիկպարզ 

  դ/այնտեղ-բարդ 

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:

Գարուն-գարուններ

Դուռ-դռներ

Զրույց-զրույցներ

Ծիծեռնակ-ծիծեռնակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ 

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղինգոյական 

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահեց)։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով (հայտնվում էր)

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապեց), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ 

Եվ այս ամենն այնպես արագ (կատարվեց), որ անկարելի էր մի բան անել։

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը                                                             Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
  ենթակա  մայրը

  ստորոգյալ ընկավ

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն.

Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ: 

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։


11. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

12. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ամեն գարնանը վերադառնում են հին բույնը, վերանորոգում այն և ձագ հանում։

13.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ. 

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը 

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը 

14. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին. 

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից 

        դ/ ծլվլում էր երդիկին 

15. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Կատուն մտել էր ամբարի տակ։

19.04

Արտահայտության արժեքը հաշվելիս փակագծերի առկայության դեպքում նախ հաշվում ենք փակագծում գրված արտահայատության արժեքը:

Օրինակ `

           3 հանում              1 գումարում2 բաժանում
  5000 — (2495 + 795) : 70 = 4953

Առաջադրանքներ

  1. 3215 — (2490+110) : 50=2695
  2. 1) գումարում
    2) բաժանում
    3) հանում
  3. 60 · (4884 : 4 — 288 : 8)=71160
    1) բաժանում
    2) բաժանում
    3) հանում
    4) բազմապատկում
  4. 2300 ։ (50 + 100 : 2) — 2 ‧ 10 + 60 ։ (12 + 18)=1
  5. 220 ։ (5 + 10 : 2) — 2 ‧ 10 + 6 ։ (1 + 2)= 0
  6. 115 — (2 + 110 : 10) + 6 ։ (1 + 2)=104
  7. 1222 — 2 ‧ 110 + 6 ։ (1 + 2)=1004
  8. 6 ‧ (3519 : 3 — 1005)= 1008
  9. (3000 – 50 ‧ 5) : 10 + 25 =300
  10. 2100 — 35 · (42480 : 60 — 708)=2100                       
  11. 30 · (4080 : 80 — 390 : 30)=114
  12. 3556 — 89 · (2870 : 70 — 41)-3556
  13. 6515 — (1890 + 315) : 5=6200

Չիկարելիի արկածները․ Կարոտ

Գրքի այս հարվածի անվանումը <<Կարոտ>> է։ Բանարտեղծը կարոտում է մայրամուտներին, իրիկնամուտի տխրություններին, արևին, քարին, հողին, իսկ ամենաշատը՝ տունը, ծնողներին, հարազատներին, իրենց փողոցը, իրենց քաղաքը, պատմությունը, ծիրանի ծառը, գրամեքենան, ճերմակ թղթերը, որոնք տեղադրում է գրամեքենայի վրա։  Կարոտում է սքանչելի տառերը, որ ստեղծվել է հեռու ժամանակներում, անցել դարերի թոհուբոհի միջով, բայց մաքուր ու անաղարտ մնացել։ Նա կարոտել է նաև աշխատանքին, որը մարդու ամենամեծ երջանկությունն է։

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովալ

բարկանալ-ջղայինանալ

հիմնադրել-հիմնել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Հասարակ-հատուկ

Հիմար-խելոք

մեծ-փոքր

հանգիստ-անհանգիստ

վերջին-առաջին

  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
-Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

Մտնում եմ դահլիճ ու զրմփոցով փակում դուռը։ Այս ինչ հոգնած եմ:

-Հոգնած եմ, հոգնած եմ։

-Ե՞ս եմ ավելի հոգնած, թե՞ դու։

-Դու-դու։

-Գնամ բա՞կ, թե տուն։

-Տուն-տուն։

-Որ գնամ տուն, մարզիչիս կասե՞ս։

-Ես-ես։

-Հիմա կասե՞ս, թե չէ։

-Չէ-չէ։

-Դե ուրեմն, դու գնա, ես պարապեմ։

-Պարա՛պ եմ, պարա՛պ եմ։

-Լսի, դու պարապ ես, ես զբաղված։ Ինձ հանգիստ թող։

-Թող-թող։

-Ես քեզ բռնե՞լ եմ։ Կարո՞ղ է կռվենք։

-Կռվենք-կռվենք։

-Ասեցի չէ՞, հոգնած եմ։ Ավելի լավ է հաշտվենք։

-Հաշտվենք-հաշտվենք։

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․

Իմ արձագանքն ապրում է մեր մարզադահլիճում։ Սիրում է իմ գնդակի ձայնը։ Սնվում է իմ կոշիկների աղմուկով։

  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր/ ձայնագրիր հեռախոսով կամ համակարգչով որևէ առցանց ծրագրով, գրանցվիր SoundCloud Կայքում և այնտեղ տեղադրիր ձայնագրությունդ և հղումը հրապարակիր բլոգումդ, օգնող հոլովակը՝ այստեղ/

Թեստ 10

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

– Ոչխարն ուտում է ամեն ինչ:

– Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

– Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

– Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

– Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

– Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

– Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված: 

Նա ապշած ինձ նայեց.

– Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

– Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

– Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

– Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

– Ի՞նչ է:

– Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր: 

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք, վերջը ,համարձակ, ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. 

        ա/հանգիստ չունեցող

        բ/անհամբեր

        գ/անընդհատ աշխատող

        դ/անընդհատ հանգստացող

      3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր ապահով

բ/չարություն  բարություն

գ/թույլ  ուժեղ

դ/ տգեղ գեղեցիկ

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/վտանգավոր – ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

        5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ   ծաղիկներ

 բ/իշխան  իշխաներ

 գ/քամի  քամիներ

 դ/փուշ   փշեր

       6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:   

          Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

       7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (կուտի):

Նրանք ամեն կերպ (փորձում)։

Փոքրիկ իշխանը (նայեց)։

Այդ խոսքերից մի քիչ (ամաչեց):

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը: 

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

    ենթակա       քամին

    ստորոգյալ   խաղում էր 

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:

– Բա փշերն ինչի՞ համար են:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:


    Ոսկեգանգուր

  12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

   13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: 

– Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են: 

Վախեցնելու համար

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: 

Շարժիչի մեջ լռված հեղույսի պատճառով:

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Սնուցած-կերակրած

  • Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

Շինել-կառուցել

Շյուղ-ճյուղ

Այժմ-հիմա

Սնուցել-կերակրել

Հափշտակել-գողանալ

Կրկին-նորից

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Տանջված տռչունը

  • Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Ծիծեռնակը

  • Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Չարչարված, գործը կիսատ չթողող, աշխատասեր, չհանձնվող

  • Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Ամեն շյուղը կպցնելիս հիշում էր առաջվա բույնը, ձագերին, որոնց թշնամին հափշտակել էր։

  • Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Ամեն անգամ ծիծեռնակը վերադարձել է իր հին բույնը, կարկատել այն, բայց այս անգամ ստիպված էր նորը շինել, քանի որ վերադարձել էր և բույնն ավերված էր գտել։

  • Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Ծիծեռնակը բույնը հյուսում էր և երգում։ Նա ամեն անգամ իր բույնը կարկատում էր, սակայն այս անգամ նրա բույնը ավերել էին թշնամիները և հափշտակել ձագերին։ Նա ամեն շյուղ կպցնելիս հիշում էր իր առաջվա բույնը և երգելով շարունակում բույն հյուսել։

  • Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև ծիծեռնակը ոչինչ չի մոռացել։ Նա և՛ հիշում է, և՛ կառուցում իր նոր բույնը։

  1. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Ծիծեռնակները ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքից են։ Հայտնի 179 տեսակ, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական, քաղաքային, առափնյա, ճայռային և շիկագոտի։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

  1. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  1. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Բանաստեղծության ծիծեռնակը հիշում էր իր բույնը, իր սնուցած ձագերին, որոնց թշնամին հափշտակել էր, բայց շարունակում էր իր նոր բույնը հյուսել ու երգել, իսկ Թումանյանի պատմվածքի ծիծեռնակը ծառից իրեն ցած գլորեց և մեռավ, երբ կատուն իր ձագուկին հափշտակեց և կերավ։ Նա չկարողացավ համակերպվել և ապրել։