Քարակոփ կածան

Թեսթ 20

Վախթանգ Անանյան

 Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա□ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով:


Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր

բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վր

ա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    առաջին

Բարձրացա

Երբեմնի

մարդուց

  • Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Մենակ ապրող


3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

Պտուղներ-մրգեր

Մաքրված-սրբված

Տխուր-անտրամադիր

Ոռոգել-ջրել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ -ավտոտնակ

բ/դաչա-ամառանոց

գ/մայկա-շապիկ

դ/սումկա-պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

Գյուղ, ձմեռ, արևահայաց, դեղնասաղարթ

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

Աչք, ականջ, խավար, խորհրդավոր

8. Տրված նախադասության մեջ , ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

Հետքերը՝ ենթակա

Երևում էին՝ ստորոգյալ

9. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Գարնանից մինչև աշուն նա ապրել է այդ կացարանում՝ աչքը խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ձայներին, թախիծը հոգում։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն

բ. իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել

գ. մի քանի ցցեր

դ. կոտրած բահ

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Մեր անբախտ պապերը

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզերՄարզայինկենտրոնը1. ԱրագածոտնիԱշտարակ2. ԱրարատիԱրտաշատ3. ԱրմավիրիԱրմավիր4. ԳեղարքունիքիԳավառ5. ԼոռուՎանաձոր6. ԿոտայքիՀրազդան7. ՇիրակիԳյումրի8. ՍյունիքիԿապան9. Վայոց ՁորիԵղեգնաձոր10. ՏավուշիԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

1․ Սյունիք

2․ Լոռի

3․ Արմավիր

5․ Վայոց Ձոր

6․ Գեղարքունիք

7․ Արարատ

8․ Արագածոտն

9․ Տավուշ

10․ Կոտայք

2․ Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ:

3․ Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Մենք ապրում ենք Արմավիրի մարզում՝ Փարաքար համայնքում։

Փարաքար համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

Փարաքար, Թաիրով, Պտղունք, Մուսալեռ, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Մերձավան, Արևաշատ

4․ Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Սյունիքի մարզում են գտնվում Սիսիան, Մեղրի, Գորիս, Քաջարան, Կապան, Դաստակերտ, Ագարակ, Եղվարդ, Նորավան, Սպանդարյան, Տաթև, Մեղրի, Նռնաձոր Խնածախ և այլ քաղաքներ։

Բագրատունիներ

map

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

Մթնաձոր

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փտած

Երբ

Փախչում

արջին

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարում են

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս-մութ   

բ/թաց-չոր      

գ/ջահել-  ծերունի
դ/կենդանի-սատկած

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ես գնացի անտառ, որ փայտ հավաքեմ։

Ճամբարում անցանք դրոշներինանտառի միջով և հսսանք բեմահարթակին։

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը

Ոռնում են գայլերը՝ դունչը լուսնյակին մեկնած
բ/վարազները

Վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում
գ/ծառերը

Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում։
դ/արջերը
Արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես։

  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

Երկյուղել, երկարել, որսալ, հարվածել

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել:

  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:

Ընկնում են, վարում են

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ չէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:

թիթեռ
                                 

  1. Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:

Մթնաձորի բնությունը

Մթնաձորի բնակիչները

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Սուր ժանիքների պատճառով

  1. Նկարագրի՛ր վարազներին:

Սուր, շողշողուն ժանիքներով, կատաղի ձիերի պես վրնջացող, խոր ակոսներ փորող

  1. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Թռչել

կդարձնե՞ն

երբեք

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական- անսովոր

բ/ փոքրիկ- մեծ

գ/ սիրունիկ-տգեղ

դ/ տխուր- ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Տեքստում չկա այդպիսի արտահայտություն

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպագ/դիրեկտոր-տնօրեն

դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Երեխաներ

Քաղաքներ

Փողոցներ

մեծեր


Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

ապրում է 1-ին

սեղմի- 2-րդ   

Թափառում ես- 2-րդ

Կպտտվի- 3-րդ

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, տակառը բարձր ձայն կհանի:

դ/դատարկ ——————————————:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:

Արևածաղիկը
                                 

  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս:

  1. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
  2. Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:
  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
  2. Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
  1. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ։

Այո, կուզեի, քանի որ ես նույնպես ուզում եմ թռչել և ապրել տանիքում։

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը: Նա երազում էր շնիկ պահելու մասին։

  2. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Կուզենայի, որ Մանչուկի ծնողները իրեն շնիկ նվիրեին։

Ելքի ստուգատես` 1-ին շաբաթ

Երկուշաբթի
Անհատական
բլոգային աշխատանք

1Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
2 Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Բլոգս բացել եմ 2022 թ-ին։ Իմ առաջին նյութը Գառնանգղի մասին է։

 
3 Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։


4 Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենաքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Ռուսերենը, որովհետև չեմ սիրում այդ լեզուն և լավ չեմ սովորել։
5 Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Մայրենին
6․Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:

Ընկեր Սոնայի Հայրենագիտության բլոգից եմ օգտվում, քանի որ ինձ հայրենագիտություն առարկան ամենաշատն է դուր գալիս։ Հայրենագիտությունն իմ ընտրությունն է։
7․Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

<<Հետևում եմ որդուս բլոգային աշխատանքին, հաճախ օգնում եմ նրան՝ սրբագրել, խմբագրեմ տեքստերը։ Ինձ դու չի գալիս այն, որ դասարանական աշխատանքները չի հրապարակում բլոգում՝ պատճառաբանելով, որ ամբողջը չի ավարտել>>։

 Բլոգային հետազոտական աշխատանք

Երեքշաբթի
Լեզվական կարողություններ և հմտություններ Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

1․Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․



Չորեքշաբթի
Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։
Առաջարկվող թեմաներ՝

«Իմ նախասիրությունները», «Իմ հոբբին» կամ «Ես․․․ եմ»
«Ընթերցանությունն իմ կյանքում> կամ «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել», «Իմ գրադարանը»
«Իմ բնակավայրը», «Իմ դպրոցը», կամ «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

«Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել»

Ես ընթերցում եմ <<Չիկարելիների նոր արկածները>>, որը գրել է Ռուբեն Մարուխյանը։ Գիրքը մի տղայի մասին է, ով չարություններ անելուց փոքրանում է և ընկնում մի աշխարհ, որտեղ բոլոր սխալներով մարդիկ հավաքված են լինում նույն քաղաքում։ Նա ընկնում է Սուտասանների, Անտարբերների, Գողերի, Ծխողների և այլ քաղաքներ, որտեղ փորձում է օգնել մարդկանց և չի ընկնում նրանց նմանների ծուղակը։ Բայց ամեն անգամ, այդ քաղաքներից փախչելով, ավելի լավ է հասկանում ճիշտն ու սխալը։ Տղան այսպես հատուցում է իր բոլոր չարաճճիությունների համար և մաքրվում իր մեղքերից։ Գիրքը դաստիարակում է բարձր արժեքներ և դատապարտում սուտը, անտարբերությունը, հանցագործությունը և մեզ սովորեցնում, որ մենք սխալներ գործելով փոքրանում և անտեսվում ենք, ինչպես նաև այն, որ մարդիկ անպայման հատուցում են իրենց սխալների համար։

Հինգշաբթի

Տեքստային աշխատանք
Ստուգատեսային նախագծից/ներքևում է տեղադրված/ ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

Թեսթ 16

Հովհաննես Թումանյան

Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կհաղթվի

Երբ

Ամպոտ

բարձր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:
    ա/կարճ   – երկար

բ/թույլ     – ուժեղ

գ/մոտ  – հեռու  
դ/ցածր    – բարձր

  • Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի։

բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնում։

գ/Մեծին հարգիր, որ մեծանաս։

դ/Լավ բան ասա,  որ լավ բան լսես։

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

սուտ մեռած

  • Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի  թվով գործածված չորս բառ:

Ձմեռներ

Գելեր

Գյուղացիք

Եղջերուներ

  • Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե  որը ի՞նչ խոսքի մաս է:

Գելերը- գոյական

Սրատես- ածական

Երկու- թվական

անցել է- բայ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
    ա/Ավոյի
    բ/խոսքն
    գ/ոհմակի
    դ/գիլի
  • Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա.
    ա/հինգ
    բ/չորս
    գ/վեց
    դ/յոթ
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տալիս է մարդուն:
                                                     մեղու
  1. Նախադասություններն ըստ բնույթի լինում են.
    ա/երկու տեսակ
    բ/հինգ տեսակ
    գ/երեք տեսակ
    դ/չորս տեսակ
  2. Ինչո՞ւ  են գայլերը ոհմակ կազմում:

Որ ուժեղ լինեն և հարձակվեն որսի վրա։

  1. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):

Զգույշ, խորամանկ, սրատես։

  1. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:

Մի շարքով,  ամենաուժեղի ետևից և նրա ոտնահետքերով

  1. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Եթե ոհմակով են, մեկ կամ երկու մարդու համար վտանգավոր են, անգամ․ եթե այդ մարդը հրացան ունի։

  1. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Գայլերի ոհմակը երկու առաջնորդ է ունենում, մեկը էգ, մյուսը՝ որձ։ Ամենաուժեղներն են դառնում առաջնորդներ։ Եթե որևէ գայլ ավելի ուժեղ է լինում, նա է դառնում առաջնորդ։ Կան գայլեր, որ փոխում են իրենց ոհմակը։ Նրանք դառնում են միայնակ գայլեր և շատ հաճախ կռվում են ոհմակի դեմ։ Միայնակ գայլերը սպանվում են ոհմակի կողմից։ Նորածին գայլերին մայրը երեք շաբաթ կերակրում է կաթով։ Հայրը սնունդ է բերում մոր համար։ 3-4 ամիս գայլերը որջում են մնում։ նրանց համար ոհմակը հոգ է տանում։ Հետո նրանք միանում են ոհմակին և սովորում որս անել։ Երկու-երեք տարի ապրում են նույն ոհմակում, որից հետո կարող են գնալ այլ ոհմակ։

Աշխատանք Ջ․ Ռոդարու <Ի՞նչ կլիներ, եթե․․․> հնարի կիրառությամբ։

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար, խանութներում կսկսեին բախտ գնելու հերթեր կուտակվել։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, խանութներում մաստակի փոխարեն հարևանի միս կվաճառեին։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր, կդառնար անլեզու հայվան։

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին, մենք՝ երեխաներս, կդառնայինք աշխարհի մեծերը։

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին, խաղահրապարակներից տուն չէինք գա։

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին,դա կլիներ Հայոց լեզուն։

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, թեյն առանց շաքարավազ կխմեր։

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Ի՞նչ կլիներ, եթե քույրիկիս ձեռքից հեռախոսը վերցներ մայրիկը։

Ի՞նչ կլիներ, եթե դաշնամուրը թռչեր։

Ինչ կլիներ, եթե բանտեր չլինեին։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

ժելեից կոնֆետ, հեռախոս, ավտոմեքենա, բոթաս

Բոթասի գանգատը

Մի օր ինձ չի մի տղա պատվիրեց Չինաստանից։ Գլուխս աջ ու ձախ խբելով, ինքնաթիռով՝ հասա Հայաստան։ Հետո ավտոբուսով ինձ դըխկ-դըխկալով տարան տուն։ Մեջքս ցավից կոտրվում էր։ Մի գիշեր հանգիստ քնեցի տուփի մեջ։ Առավոտյան արթնացա մի տղայի աղմուկ աղաղակից։ Նա պատառոտելով բացեց տուփը և խլեց ինձ տուփի միջից։ Հետո ոտքերը մտցրեց բերանս և սկսեց ամուր կապել կապիչներով, այնպես որ քիչ մնաց խեղդվեի։ Հետո նա վազեց բակ ու իրենց կեղտոտ փողոցներով ինձ քարշ տվեց։ Մի քանի անգամ էլ փոսերի մեջ գցեց։ Իր նման մի քանի տղաների հանդիպեց և սկսեցին միասին գնդակ տշել։ Գլուխս սկսեց ցնցվել։ Հանկարծ նրանց գնդակը հարվածեց պատուհանին և կոտրեց այն։ Տղան այնպես վազեց, որ գլուխս կպավ մի քարի ու երկուսով ուշաթափվեցինք։ Արթնացանք՝ ես միջանցքում, ինքը՝ հիվանդանոցում։ Հանկարծ զգացի, որ ձանձրանում եմ։ Չգիտեմ, թե որքան պառկած մնացի, բայց գիտեմ, թե որքան էի կարոտել այդ չարաճճի տղային։

Բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ

Ուրբաթ
1․Լրացրու ինքնաստուգման այս թերթիկը

Ինքնաստուգում

Ձեր պատասխանը գրանցվել է:

Անհաղթ աքլորը

                                                                                    Անհաղթ աքլորը

Մի անգամ քուջուջ անելիս ոսկի գտա։ Բարձրացա կտուրին ու կանչեցի՝ ծուղրուղու՜, ես փող եմ գտել։ Թագավորը, որ լսեց, հրամայեց իր նազիր-վեզիրին, որ գան ու խլեն իմ մոտից այդ ոսկին։ Նազիր-վեզիրը եկան ու խլեցին իմ մոտից ոսկին։ Ես կանգնեցի կտուրին ու ասացի՝ թագավորն ինձնով է ապրում։ Թագավուրը լսեց և հրամայեց, որ ոսկին հետ տան ինձ, քանի որ աշխարով մեկ խայտառակ է լինում։ Նրանք ինձ վերադարձրին իմ ոսկին։ Ես բարձրացա կտուրին ու ասացի, որ թագավորն ինձնից վախեցավ։ Թագավորը լսեց, բարկացավ ու նազիր-վեզիրին ուղարկեց իմ ետևից, որ ինձ մորթեն, եփեն, թագավորը ուտի։ Ճամփին ես կանչեցի՝ թագավորն ինձ հյուր է կանչում։ Ինձ արագ տարան եփելու։ Ես կանչեցի՝ ծուղրուղու՜, թագավորն ինձ տանում է բաղնիք։ Երբ ինձ եփեցին, դրեցին սեղանին, ես կանչեցի՝ թագավորի հետ սեղան եմ նստել։ Թագավորն արագ կուլ տվեց ինձ, ու ես ասացի՝ նեղ-նեղ ճամփեքով եմ գնում։ Թագավորը հրամայեց թրերը պատրաստ պահել։ Հենց մի անգամ էլ կանչեմ, զարկեն ինձ։ Նազիր-վեզիրը թրով պատրաստ կանգնած սպասում էին։ Ես նորից կանչեցի՝ լուսավոր աշխարհում էի, մութ աշխարհ ընկա։ Նրանք արագ զարկեցին թագավորի փորին։ Փորը պատռվեց և ես դուրս ցատկեցի։ Գնացի նստեցի կտուրին և կանչեցի՝ ծուղրուղու՜։