Մանուկն ու ջուրը

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.
— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
 Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

 — Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
 — Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. Հոմանիշները

մանուկ – —փոքրիկ———————————————

դալար – ——կանաչ———————————————

Բ. հականիշները

ժիր – ——դանդաղաշարժ———————————————

պաղ – ————տաք—————————————

2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

———— Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

——————————————————————————————

3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Երբ գարունը գալիս է, ձյունը հալվում է սարերում և փոքրիկ առվակներով թափվում ցած։ Հետո քչքչալով գնում լցվում է առուն, որտեղից էլ ոռոգում է այգիներն ու դաշտերը։ Նրա շնորհիվ աճում են ծաղիկները, նրանից խմում են կովերն ու ձիերը։

TELL US ABOUT YOU

Part 1

What’s your name? My name is Edgar.

Where are you from? I am from Armenia.

Where do you live? I live in Paraqar.

Do you live in a flat or in a house? I live in a house.

What’s your address? / բանավոր/My address is Charles Aznavour Street 4, Paraqar, Armavir Province, Armenia

What’s your telephone number/բանավոր/My telephone number is 091132600.

Part 2

How old are you? I am 8 years old.

How many people does your family consist of? My family consists of 5 members.

Have you got any brothers or sisters? I have got a brother and a sister.

Have you got a pet? No, I haven’t.

What is your favorite animal? My favorite animal is dog.

Who is your best friend? I have got two best friends. They are Hambardzum and Vahe.

What is your favorite toy? My favorite toy is ball.

Part 3

What is your hobby? My hobby is shooting.

What is your favorite sport? My favorite sport is karate.

Can you ride a bike? Yes, I can.

What is your favorite book? My favorite book is Harry Potter.

What is your favorite musical instrument? My favorite musical instrument is guitar.

Can you play any musical instruments? Yes, I can.

Who is your favorite singer? My favorite singer is Mihran Tsarukyan.

Part 4

What is your favorite fruit? My favorite fruit is pineapple.

What is your favorite vegetable? My favorite vegetable is cucumber.

What do you like to eat? I like jelly and berries.

What are you wearing? I am wearing black jumper.

What is your favorite color? My favorite color is dark blue..

Where do you want to go? I want to go to Lapland.

What is your favorite school subject? My favorite school subject is PE.

Part 5

What month is it now? It is. March.

What day is it today? Today is Tuesday.

What time is it? It is 10 o’clock.

What is the weather like today? It is rainy.

Գարնան առավոտ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր << ի՞նչը, ի՞նչ էր անում>> հարցին:

————————————————————Զանգերը զարկում են։

——————Լույսը բացվում է։—

Առուն խոխոջում է։

Քամին շընկշընկում է։

Կռունկը գալիս է։

—————————————————Կաքավը տաղ է կարդում։

Հարսն ու աղջիկ հանդն են ելնում։

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:

Առավոտը՝ բարի

զանգը՝ զընգզընգացող

քամին՝ բարակ

առուն՝ անուշ գըլգըլացող

ծաղիկը՝ բուրող

կռունկը՝ կըռկըռացող

աղջիկը և հարսը՝ շորորացող

————————————————————————————————————————————————————————————————————————————

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  •  Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:
Առավոտ լուսաբաց
լույս ցերեկ
քամի հովիկ
հանդ դաշտ
անուշ քաղցր
տաղ երգ
կարդալ ընթերցել
  • Իմաստով հակառակ բառերը գտի՛ր  և զույգեր կազմի՛ր:
բարի-չարբարակ
աղջիկ-տղակոպիտ
Լույս-մութՏհաճ հոտ
հաստ-բարակչար
անուշ-կոպիտգիշեր
բուրմունք-տհաճ հոտմութ
առավոտ-գիշերտղա

20.03

20.03.2023

  1. Հաշվի՛ր:
 45  25  56  62  28
x 8 x 5 x 7 x 9 x 3
360 125 392 558  84
  • Ժամը քանի՞սն է:
   
4:1012:355:45
   
  • Լրացրո՛ւ։

4 շաբաթ – 2 շաբաթ 2 օր =1 շաբա, 5 օր

2 տարի – 1 տարի 8 ամիս=4 ամիս

6 օր – 2 օր 14 ժամ=3 օր, 10 ժամ

9 ժամ – 2 ժամ 40 ր =6 ժամ 20 րոպե

4 ր – 2 ր 30 վայրկյան=1 րոպե 30 վարկյան

  • Լուծի՛ր խնդիրները:
    Մարկը տնից դուրս եկավ ժամը 11:35 և 45 րոպեից հասավ դպրոց: Ժամը քանիսի՞ն  Մարկը  դպրոց  հասավ:

Լուծում                                    

35+45=80

80-60=20

11+1ժ 20 =12:20

Պատ.՝ 12:20

Գագիկը  տնից դուրս եկավ ժամը 12:25 և 45 րոպեից հասավ մարզադպրոց: Ժամը քանիսի՞ն Գագիկը  հասավ մարզադպրոց:

25+45=70

1ժ 10 ր+12ժ =13:10

Պատ՝․ 13։10

 Պատմի՛ր 408900 թվի մասին:

  • Թիվը գրի՛ր  տառերով: չորս հարյուր ութ հազար ինը հարկուր
  • Հարևան թվերն են՝ 408899, 408901
  • Հաջորդող թիվն է՝ 408901
  • Նախորդող թիվն է՝408899,
  • Մեծացրո՛ւ  40789-ով: 408900+40789=449689
  • Փոքրացրո՛ւ 13048-ով:408900-13048=278952
  • Մեծացրո՛ւ 10 անգամ: 408900×10= 4089000
  • Մեծացրո՛ւ 100 անգամ: 408900×100= 40890000
  • Փոքրացրո՛ւ 10 անգամ: 40890
  • Փոքրացրո՛ւ 100 անգամ: 4089
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։ 400089
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվը։ 984000
  • Ժամը քանի՞սն է:
 
5:356:0511:15
   
  1. Հաշվի՛ր։

  x256   x934   x49   x99 
    44     36    38    60 
  1024   5604   392    00 
 1024   2802   147   594  
 11264  33624  1822  5940 
                          
                            
  x307   x560   x33   x39 
    93     39    12    98 
   921   5040    66   312 
 2763   1680    33   281  
 28551  21840   396  3122 
                          
                          
  x783   x670   x999  x870
    66     34     99    36
  4698   2680   8991  5220
 4698   2010   8991  2610 
 51678  22780  98901 31320

Ճանապարհորդ Ջեկոն

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

— Կարելի՞ է։

— Համեցեք, մայրիկ, համեցեք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

-«Երևի հավ է»,- մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

— Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։

— Ձեր տոմսը, ձեր տոմսը,— կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

— Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

— Սա ի՞նչ բան է,— ասում է կոնդուկտորը,— ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։

— Ի՜նչ կա որ,— ասում է պառավը շանը գրկելով,— զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

— Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,— զայրանում է կոնդուկտորը։— Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

— Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

— Չի՛ կարելի,— կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

— Չեմ կարող,— ասում է,— շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։

— Դե՛ իջեք։

— Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

— Հասկացիր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

— Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

— Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,— ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

— Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,— զարմացավ նա։

— Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,— նկատեց մեկը,— գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

— Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

— Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ— ըհը՛— թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

— Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,— ասաց նա։— Միևնույնն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից  դո՛ւրս  գրիր  անծանոթ  բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

կլանչել-վնգստալ

գոգ-գիրկ

2. Այս  դարձվածքները  փոխարինի՛ր  մեկ  բառով.

ձայն ծպտուն չհանել —չխոսել

իրավունք տալ —թույլատրել

վնաս տալ —վնասել

3. Ո՞վ  է  պատմում  այս  պատմությունը.  Ճիշտ  պատասխանը  նշի՛ր։

պառավը

ուղեկցորդը

ճանապարհորդներից  մեկը

4. Ի՞նչ  կպատմես  շնիկի  մասին:

Շնիկը խելացի էր ու չարաճճի։ Մա մապաստակի պես թռչկոտող էր ու չարաճճի։ Կատվի պես ճանկռտող էր։

Մեղուների մասին

(Տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով, և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:


Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:


Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:


Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Մեղուներն ապրում են մեծ խմբերով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է։ Մեղուները սնվում են նեկտարով։  Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

3. Համացանցից գտի՛ր մեղվի մասին երեք փաստ։

Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։

Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ 

Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։

4. Նկարի՛ր մեղվին։

Լավաշ

Առասպել լավաշի մասին

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում: Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։

Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

————————Եթե ուզում ես քո հրաշքը գտնես, գտի՛ր քո սիրածն աշխատանքը։——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

——————Լավաշը փրկեց տղայի կյանքը, քանի որ ավազակը սրով հարձակվել էր նրա վրա և ուզում էր խլել նրա մոր թխած հացը։ Իսկ երկրորդ անգամ լավաշը ծերունու աչքի լույսը վերադարձրեց։ ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.03

  1. Առաջարկի՛ր տարբեր պահանջներ և լուծի՛ր ստացված խնդիրները:

    ա) Տաթևը հավաքեց 20 ձնծաղիկ, իսկ Անահիտը՝ 2 անգամ ավելի: …

——————————————————————————-
Պահանջը՝
Արամը՝ Անահիտից 4 անգամ քիչ։

1, Քանի ծաղիկ հավաքեցին բոլորը միասին։

2, Քանի՞ ծաղիկ հավաքեց Արամը։



Լուծում՝
20×2=40

40:4=10

40+10+20=70

Պատ.՝1․ 70 ծաղիկ։

  • 10 հատ ծաղիկ


    բ) Անետան գնեց 63 կարմիր և 9 անգամ քիչ դեղին կոնֆետ:…


——————————————————————————-
Պահանջը՝
1․Քանի՞ կոնֆետ գնեց Անետան։

2․ Անետան կերավ 5 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ մնաց։
Լուծում՝
1. 63։9=7

63+7=70

2.63:9=7

63+7=70

70-5=65
Պատ.՝1. 70 կոնֆետ

            2․ 75 կոնֆետ։

  • Կարդա՛ թվերը և դրանք գրի՛ր միայն թվանշաններով:

Կարդացվում էԳրվում է
2 հազար 3182318
48 հազար 18548185
444 հազար 444444444
218 հազար 4218004
196 հազար 33196033
404 հազար 8404008
55 հազար 6755067
  • Թվերը գրի՛ր թվանշաններով.

    երեք հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր երեսունութ-346438

    երկու հարյուր քսանութ հազար յոթանասունյոթ-228077

    հիսունհինգ հազար ութ-55008

    հազար չորս հարյուր-1400
  • հարյուր քսան հազար հինգ-120005

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

    480:80+(54-240:60):50=7
    90×9-50x (360-40×9)=810

    24×0-0x56-0:56=0
    640: (48:6)+70: (700:70)=17
    360: (42:7)- 80: 80×60=100-60=40
    360x (42-7×6) +87:1=87

  • Հաշվի՛ր։

  x236   x804   X67   x48 
     4      7     8    90 
   944   5628   536   432 
                          
                          
                          
                          
  x453   x503   X43   x99 
     9      6     5     8 
  4077   3018   215   792 
                          
                          
                          
                          
  +369   +999   +759  +570
   744    999    789   576
  1113   1998   1548  1146
                          
                          
  804   310   750  401
   578    189    657   159
   226    121     93   242

Սեբաստացիների նոր հետաքրքրությունը՝ ինկուբատորը

Այսօր, իմ դասընկերներից մի քանիսի հետ դասերից հետո գնացինք Ագարակ՝ տեսնելու ինկուբատոր կոչվող սարքը, որտեղ արհեստական եղանակով ստանալու ենք ճուտիկներ՝ հավի, բադի, սագի և նույնիսկ սիրամարգի։ Առաջին օրն էր, սակայն բավականին նոր բաներ սովորեցինք։ Մենք՝ երրորդ դասարանցիներս, հետևողական ենք լինելու, որպեսզի մեր Ագարակում շատանան թռչունների ճուտիկները։

Առասպել լավաշի մասին

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում: Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։

Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————