Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

Реклама

about:blank

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Реклама

about:blank

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Այո, եթե սիրով լինեին, ամուսինը չէր խաբի, չէր ասի, թե ուրիշինն է։ Կինն էլ չէր բողոքի։

  • Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

Բրեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Բարեկենդանը ազգային տոն է, որի ժամանակ ուրախ օրեր էին անցկացնում, դիմակահանդես էին անում, ալյուր էին քսում երեսին, իրարից խռով չեն մնում։ Համեղ պասային ուտելիքներ են պատրաստում, ասիկներ ասում և երգեր երգում։

  • Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։

  • Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է։

Ծալը պակաս-հիմար

 Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը-շրջվում է և գնում դեպի իրենց գյուղ

  • Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

Մարդ-մարդիկ

Ձի-ձիեր

Քույրիկ-քույրիկներ

Ապրանք- Ապրանքներ

Տուն-տներ

  • Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

Ծիծաղ, կռիվ, ճանապարհ, վազք, փոփոխություն, ամոթ, ծեր, փախուստ

Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև պառավ վհուկները։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

28,02

1. Առանձնացրեք գոյականները։

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

2. Եզակի գոյականները դարձրեք հոգնակի։

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Գազան-գազաններ

Մեխ-մեխեր

Կարիճ-կարիճներ

Շուն-շներ

Մեքենա-մեքենաներ

Նստարան-նստարաններ

Տուն-տներ

Սեղան-սեղաններ

Հայ-հայեր

3 Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ-իկ, հանելուկներ-ներ, մատներ-ներ, կապիկներ, ժամացույցներ-ներ, դաս, կաշիներ-ներ, լարեր-եր, պատուհաններ-ներ, նախագահներ-ներ, տնակներ-ներ, հոգիներ-ներ:

4 Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք

Դաս-դասեր, գրիչ-գրիչներ, լուր-լուրեր, քար-քարեր, հիշողություն-հիշողություններ, տետր-տետրեր, վագր-վագրեր, տղա-տղաներ, արկղ-արկղեր, ցուցատախտակ- ցուցատախտակներ, կողմնացույց-կողմնացույցներ, հուշ-հուշեր, մազ-մազեր, լեզու-լեզուներ, կակաչ-կակաչներ, փայտ-փայտեր, սունկ-սնկեր, աչք-աչքեր:

­­

28.02

Թվի տոկոսը

  1. Հաշվիր

64 : 4=16

720 : 90=8

1200 : 60=20

40 000 : 200=200

2. Հաշվիր թվի տոկոսը։

Տոկոսը թվի մեկ հարյուրերորդ մասն է։

Օրինակ, 100-ի 5 տոկոսը կլինի 100 x 5 /100 = 100 x 5 : 100 = 5

200-ի 10 %=2000

1000- ի 20 %=20000

300-ի 18 %=24 000

650-ի 10 %=6500

3. Համեմատիր կոտորակները

1/9 < 5/9=

3/4 < 5/4

6/9 < 6/4

39/5 > 1

5/19 < 1

46/46 = 1

4. Ապրանքի գինը զեղչվել է 20 %-ով։ Ի՞նչ արժի այն հիմա, եթե մինչև զեղչվելը արժեր 2000 ֏: 1600

5. Ուսման վարձը թանկացել է 15 %-ով։ Նախկին 180 000֏-ի փոխարեն հիմա ինչքա՞ն է դարձել։ 179 500

6. Դասարանում սովորում է 25 սովորող։ Նրանց 20 %-ը այսօր բացակա է։ Քանի՞սն են ներկա։ 20

7. Ալինան ուներ 2000 ֏, իսկ Մանեն 1500֏: Ալինան ու Մանեն իրենց ունեցած գումարների 30 %- ը միացրին ու քաղցրավենիք գնեցին։ Ինչքա՞ն գումար ծախսեցին քաղցրավենիք գնելու համար։ 1050

8. Սարգիսը ունի 12 ջրամատիտ։ Դրանց 50 %ը տվեց Նարեկին, իսկ 25%ը Դավիթին։ Քանի՞ ջրամատիտ մնաց Սարգիսի մոտ։ 3

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ  տեղադրեք բլոգում։ 

27.02

Գումարման և բազմապատկման տեղափոխական հատկությունը (2)

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

120 + 15 + 180=315
75 + 164 + 225 + 16=480
96 + 200 + 4 + 21=321
12 + 33 + 67 + 60=172
1001 + 26 + 14 + 109=1150

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 80 x 50=80000
80 x 20 x 100=160 000
110 x 100 x 9=99000
21 x 3 x 1000=63000

3. Դպրոցում կա 42 դասարան։ Ամեն դասարանում կա 15 սեղան, որոնցից ամեն մեկի առջևում կա երկուական աթոռ։ Քանի՞ աթոռ կա դպրոցում։1260

4. Մեկ վագոնում կա 6 հատ մեծ նստարան՝ 6-ական նստատեղով և 4 հատ փոքր նստարան՝ 3-ական նստատեղով։ Քանի՞ հոգու կտեղավորի այդպիսի երեք վագոնանի գնացքը։698

5. Մտապահածս թիվը եթե բազմապատկեմ 4-ով, գումարեմ 8, կաստանամ 48: Գտիր մտապահածս թիվը։10

6. Ալիսայի մտապահած թիվը եթե բաժանեմ 6-ի, ապա գումարեմ 38, կստանամ 58։ Գտիր Ալիսայի մտապահած թիվը։120

7. Թխվածքի համար ունեցածս ալյուրի 2/3-ը ծախսեցի, որը 600 գրամ էր։ Ինչքա՞ն ալյուր ունեի մինչ թխվածք պատրաստելը։900

8. Խանութում եղած հացի 2/5-ը վաճառվեց մի օրում։ Մնաց 60 հատ։ Քանի՞ հաց կար։150

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ-ածանցավոր

Կիսավեր-բարդ

Մոխրոտ-ածանցավոր

Լավություն-ածաբցվոր

Թագավոր-ածանցավոր

Աղբանոց-ածանցավոր

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս-վազում է

Խաղ է անում-խաղում է

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Չախչախ-ջրաղացի վրա ամրացված փայտե շերտիկ

  • Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝

Հարուստ-աղքատ

                      Շատ-քիչ

                      Կենդանացնել-սպանել

                      Վատություն-լավություն

                       Տանել-բերել

  • համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

կոտը փայտե աման է, որով չափումեն հացահատիկ։

  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ

Ջաղացպանն ասում է աղվեսին։

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Ջաղացում, շեմքում, աղբանոցում, ճեղքում

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Advertisement

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:

Ակն-թանկարժեք քար

Խնամխոս-խնամիներից հարսի ձեռքը խնդրող

Նժույգ-ընտիր ձի

Շշկլված-շիվարած

Կողոպտել-թալանեն

  • Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:

Ջաղացպան- խանութպան, ջաղացքար

Աչքալուս-կապուտաչյա, լուսամուտ

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:
  • Միտք է անում-մտածում է
  • Ի՞նչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։

Թագավորին խաբում, ասում է, թե ավազակները հարձակվեցին և կողոպտեցին Չախչախ թագավորին։ Հիմա նա մի հին ջաղացի մոտ թաքնվել է։

6, Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։

Զարմացել էր, չգիտեր՝ ո՞րն ուտի։

  • Արդյո՞ք աղվեսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։

Այո, նա իր կյանքի դիմաց ացքատ ջաղացպանին դարձրեց թագավոր և ամուսնացրեց թագավորի աղջկա հետ։

  • Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:

Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

Թագավորը հարցնում է,- Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր։

-Աղվե՛սախպեր,-հարցնում է թագավորը,-ինչու՞ չի ուտում։

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ:

Կոտով, աշխարհով, գանգեսով , հանդեսով, հառաչանքով

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։

Հանդես, դաշտ, զորք, ոչխար, հովիվներ, հնձվորներ, պալատ, երկիր, զուռնա, աղվես, թմբուկ, երգ, աղմուկ, սարեր, թագավոորից

  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:

Աղվեսը խորամանկ էր, Շահ Մարին միամիտ էր, ջաղացպանը հաջողակ էր։

  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Ես կարծում եմ, որ Շահ Մարը խարդախ մարդ էր, դրա համար վախեցավ թագավորից և փախավ։ Հակառակ դեպքում նա աղվեսին չէր լսի և չէր հավատա, թե թագավորն իր վրա բարկացած է և ուզում է սպանել։

26.02

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

12000 + 6215 + 8000ժ=26215
375 + 254 + 25 + 6=460
796 + 200 + 4 + 450=1450
440 + 34 + 61 + 60=595
701 + 86 + 14 + 19=920

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 718 x 50=718 000
80 x 60 x 50=240 000
40 x 48 x 25=48 000
40 x 70 x 50=140 000

3. Դահլիճում 5 շարքով տեղադրված են 9 նստատեղ ունեցող նստարաններ։ Ամեն շարքում 6 նստարան է։ Ներկայացման ժամանակ կար 35 ազատ նստատեղ։ Քանի՞ հանդիսատես կար այդ ներկայացմանը։

Պատ․՝ 235 հանդիսատես

4. Մեկ արկղի մեջ տեղավորվում է 9 տեղանոց 20 տուփ ձու։ Թռչնաբուծական ընկերությունը խանութ առաքեց այդպիսի 25 արկղ ձու։ Մեկ ձվի մեծածախ գինը 60 դրամ է։ Հաշվի՛ր, թե ընկերությունը որքան դրամի ձու առաքեց խանութ։

Պատ՝․ 270000 դրամ։

5. Հաշվիր գումարը։

Գումարելի62400 : 60=1405050 : 50=101350700 : 70=5010
Գումարելի305 x 62=18910502 x 55=27610456 x 70=31920
Գումար190502771136930

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Реклама

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակ, կարճ, թախտ, մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Հագուստ կարող

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  օգնել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

թագավոր

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր-գոյական

Երկար-ածական

Ասում է-բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

Անմիջապես, ոտքեր

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: 

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: 

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առածասացվածքները.

    ա/ Ծաղիկը ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Դերձակը իր իմաստությամբ դաստիարակեց կամակոր թագավորին։

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Կարճ վերմակ է կարում և ճիպոտով դաղում է թագավորի ոտքերին։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ոտներդ վերմակիդ գյորա մեկնիր։

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Սուտասանը հեքիաթի թագավորին

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Ասեղ կտանեի ու ոտքերը ասեղով կծակծկեի։

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

Դաժան թագավորը

Մոծակն ու մրջյունը

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած


Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկեց- խփեց

Մըտիկ արավ- նայեց

Պաղում- սառում

Դալկանում- գունատվում

Տարաժամ- ոչ ժամանակին

Ծերպ արավ- ճեխք բացեց

Ածում- նվագում

Ցընծում- ուրախանում

Թուխպ- ամպ

Մըճըրվում-տանջվում

Կաց- պասի

Պահնորդ-պահակ

Մեջեմեջ- իրար մեջ

Կոկ-հարթ

Արևակեզ-արևախաշ

Կիտել-կուտակել

Էս կուռ, էն կուռ- այս կողմ, այն կողմ

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

Առակը մի մոծակի մասին է, ով ողջ ամառ պառեց, թռվռաց արևի տակ, իսկ ձմռանը գնաց մրջյունի տուն և խնդրեց՝ մինչև գարուն իրեն պահել, ակայն մրջյունը չընդունեց մոծակին՝ ասելով, որ ինքն ամբողջ ամառ արևի տակ չարչարվել և պաշար է հավաքել ձմռան համար։ Բացի այդ, նա իր ծույլերին է ջարդել, ուր մնաց ծույլ մոակին պահի։

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

Մոծակը ծույլ էր, թռի վռի, ձրիակեր էր և աներես։

Ի տարբերություն նրա՝ մրջյունը աշխատասեր, լուրջ և արդար էր։

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

․․․ Մրջյունը խղճաց և մի պայմանով մոծակին իր տուն թողեց։ Մոծակն ամբողջ ձմեռ պետք է օգներ տան գործերում։ Եթե խախտեր պայմանը, կվռնդվեր դուրս։

5․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

6. Ո՞ր առակին ես նմանեցնում։

7․ Առակի համար համապատասխան առած ասացվածքներ ընտրի՛ր։

Ամառ որ պառկես հովեր, ձմռանը կսատկեն կովեր։

Поделиться ссылкой: