Ո, Օ ուղղագրություն

1. Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, օվքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաօրակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

  1. Որտե՞ղ է և երբ է ծնվել Հավհաններս Թումանյանը։

1869 թ, փետրվարի 7-ին, Լոռու Դսեղ գյուղում։

2․ Ովքե՞ր էին Թումանյանի ծնողները։

Հայրը՝ Տեր Թադևոսը եղել է Դսեղ գյուղի քահանան։ Նա ազնվական էր։ Իսկ մայրը՝ Սոնան, գյուղացի կին էր։

3․ Ինչպիսի՞ն էր Սհակ վարժապետը։

Երեխաներին ծեծում էր երկաթե գավազանով, բայց նրան սիրում էին գյուղում։

4․ Ո՞ր տարիքից է սկսել գրել ոտանավորներ։

10-11 տարեկանից։

5․ Թումանյանը ծեծ կերե՞լ է։

Ոչ, քանի որ իր հայրիկից քաշվում էր, իսկ մայրիկից՝ վախենում։

6․ Բացի Տեր Սհակի մոտ սովորելուց, որտե՞ղ է սովորել Հ․ Թումանյանը։

Ստեփանավանում և Թիֆլիսի Ներսեսյան դպրոցում։

7․ Ինչի՞ մասին էր Թումանյանի առաջին ոտանավորը։

Սիրո մասին։

Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը

Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

 Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

Տեքստային առաջադրանքներ

  1. Որտե՞ղ են ապրում ամենախոշոր բները կառուցող թռչունները:

Նրանք ապրում են Հարավային Աֆրիկայի Կալահարի անապատում։

  • Ո՞ր հատկանիշի համար են այս թռչունները ստացել <ջուլհակ> անվանումը։

Նրանք կառուցումեն ամենա բարդ ամենա խոշօր տները

3. Սովորական ջուլհակ թռչունների բները հիմնականում ինչի՞ց են կառուցված։

Խոտից ու շիվերից։

4․ Տեքստից օգտվելով՝ նշի՛ր այս թռչունների հսկակայան բների չափերը (բարձրությունը, երկարությունը, լայնությունը)։

Կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։

5․ Քանի՞ թռչուն կարող է տեղավորվել այս հսկայական բնում։ 400 թռչուն

6․ Ի՞նչ առանձնահատկություն ունեն այս թռչունների բները։

Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

7. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ զարմացնող տեղեկությունը։

 Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

8. Համացանցից օգտվելով, այս զարմանալի թռչունների մասին մի տեղեկություն էլ ի՛նքդ գտի՛ր։

Չգտա համացանցում։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և գրի՛ր դրանց անվանումները։

4-չորս

25-քսանհինգ

7-յոթ

200-երկու հարյուր

400-չորս հարյուր

  • Դո՛ւրս գրիր չորսական գոյական (ի՞նչ ) և ածական ( ինչպիսի՞) հարցերին պատասխանող բառեր։

Ջուլհակ, թռչուն, բույն, անապատ-գոյական

Ամենխոշոր, սովորական, իսկական, կեղծ

  • Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։

Հմուտ-արհեստավարժ

Հսկայական-մեծ

Զով-հով

Շոգ-տաք

  • Գրի՛ր կանաչով ընդգծված բառեր հականիշները։

Արտաքին-ներքին

Բազմազան-տարբեր

Սովորական-անսովոր

Բարձր-ցածր

  • Տեքստից առանձնացրո՛ւ չորս բառ, որոնց բացատրությունը կարող ես գրել առանց բառարանի օգնության։

Կառուցել-սարքել

Ամենա խոշոր-ամեն մեծ

Ճանաչել-ծանոթ լինել

Անուն-կոչուն

  • Տեքստից դո՛ւրս գրի՛ր հինգ գոյական, որոնք գործածաված են հոգնակի թվով։

Թռչուներ

Բներ

 Ջուլհակներ

կառուցողներ

  • Շարունակի՛ր օրինակի համաձայն

Օրինակ՝ Թռչուն-թռչել

Հյուսք-հյուսել

մուտք-մտնել

կառույց-կառուցել

բնութագիր-բնութագրել

Ուրբաթ համերգի ընթերցարան

«Ճրագ, ճրագ ճշմարիտ»-Ուրբաթ-համերգ

Նախագիծ՝  «Ճրագ, Ճրագ ճշմարիտ»- Ուրբաթ- համերգ

Օր՝ Փետրվարի 9

Ժամ՝ 15:15

Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա Սրահ

Ընթերցումների ընտրանի՝

1․ Ավանդական բարեմաղթանք

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

2․

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:


Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

3․

Պար էնենք, պար-պար էնենք
Աղջիկներուն խաբար էնենք,
Ղոչ գառը, մատաղ էնենք
Միսն ուտենք, ջուրը խմենք
Հարս ու փեսա պսակենք:

* ղոչ- այստեղ ի նկատի ունեն արու գառանը, խոյին

4․

Ճրագ,ճրագ ճշմարիտ,
Ճշմարտահատիկ մարգարիտ,
Բանամ պղնձեա դուռը,
Քաղեմ անթառամ ծաղիկ,
Փնջեմ դնեմ ի գլխուս,
Քունն ըլլիմ մինչև ի լուս,
Արազըս ըլլի ի պարի,
Աստված մուրազըս կատարի։

29.01

  1. 560 + 255=825
  2. 78 + 622=700
  3. 371 — 107=264
  4. 609 — 21=588
  5. 46 — 25 : 5=41
  6. 12 x 4 + 5 — 2 : 2=7
  7. 60 — 12 : 4=57
  8. 80 + 4 x 4=96
  9. 5 x 4 x 2=40
  10. 41 + 7 x 8 — 9 : 3=2293
  11. 7 շիշ հյութի համար վճարել են 560 դրամ։ Ի՞նչ արժե 8 շիշ հյութը։5
  12. 560:7=80+560=140+500=640
  13. 20 լ բենզինն արժե 9600 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել 30 լ բենզին գնելու համար։
  14. 9600:20=480×30=14400

Սովորողի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն —Էդգար Աբգարյան

Ընտրած ջոկատ — 4-րդ ջոկատ

Ընտրած նախագծեր — «Ազգագրական փառատոն», «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ նախագիծ

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու է — գնացել ենք Սևաբերդ, Սահադաշտ՝ այսօր

Ճամբարային աշխատակարգը — Աշխատակարգ