ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, փորձի՛ր պատմել՝ ինչպե՞ս են նշում Համբարձման ծեսը։

Բանաստեղծությունը Համբարձման ծեսի մասին է։ Աղջիները բարձրանում են սարեր, փունջ-փունջ ծաղիկներ են հավաքում երգելով և խաղալով։

  1. Տեղեկություններ դուրս գրի՛ր  համացանցից․ ե՞րբ ենք նշում Համբարձման ծեսը։

Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր երևաց աշակերտներին, խոսեց Աստծո
արքայության մասին: Քառասուներորդ օրը նրանց հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ,
վերջին պատգամները տվեց սիրելի աշակերտներին, ապա ձեռքերը դեպի երկինք
տարածեց, օրհնեց նրանց և լեռան գագաթից սկսեց համբառնալ երկինք: Շուտով մի
լուսավոր ամպ իջավ և ծածկեց նրան առաքյալների տեսողությունից:
Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիիցԶատիկից քառասուն օր անց և, պայմանավորված լինելով Զատիկով, բնականաբար, այն շարժական է և ամեն տարի տարբեր օրեր է նշվում: Սակայն այն միշտ տոնվում է հինգշաբթի: Առնելով մարդկային մեր բնությունը Քրիստոսն իր գալուստով մաքրեց ու օրհնեց
անեծքով դատապարտված արարածներին: Մկրտվելով ջրում և թաղվելով գերեզմանում մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո օդն ու կրակը: Նա մարդկային
բնությունը միավորեց Աստծո Խոսքին: Օրվա շարականը հիշատակում է Համբարձման
դեպքը և ակնարկում նաև Ս. Հոգու գալստյան մասին. «Նստեք Երուսաղեմ քաղաքում,
մինչև որ վերևից զորություն ստանաք»:
Եթե Զատկի տոնին առանձնանանում , զատվում են բնության գույները, ավարտվում
ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու
փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով,
ուրախություներով սիրաշահում Մայր բնությանը: Համբարձումը բնության
բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է
գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքնայն պահի, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում: Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել կենդանու զոհ
մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում
ունի:
Համբարձումը հեթանոսական բնապաշտության և քրիստոնեական
գաղափարախոսության ժողովրդական ընկալման լավագույն զուգորդումն է: Դրա
փայլուն վկայությունն է Փրկչի համբառնալու գաղափարի ընդունումըիբրև սիրահար զույգի ճիշտ նույն ժամին երկինք բարձրանալու և աստղ դառնալու հավատքի նորովի
իմաստավորումը:

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Continue reading »

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,

Continue reading »

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

-Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝ -Ի՜նչ պատ, ծիծաղեց,

էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

Continue reading »

Շունն ու կատուն

I

Ժամանակով Կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին, Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո, Գլուխս մրսեց, ի սեր աստծո, Ա՛ռ էս մորթին ու ինձ համարղ

Մի գդակ կարի գլխիս հարմար: Վարձիդ համար միամիտ մնա՛, Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի, Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար Ուրբաթ օրը համեցեք տար: Փողի մասին ավելորդ ա, Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա, Ի՜նչ մեծ բան

Continue reading »

Как рассказать о своих друзьях

Встреча с писателем
Я отдыхал летом в санатории. Меня попросили выступить в летнем лагере.
— Ребята! — начал я. — Вы мои книги читали?
— Конечно, читали!
— Может быть, я что-нибудь не так написал, неясно, непонятно?
Скажите мне. Задайте мне вопрос, и я отвечу.
Но никто не задавал вопросов.
И вот наконец поднялась вверх одна рука.
Подошѐл к столу маленький мальчик и сказал решительно:
— Расскажите нам, как вы работаете.
Ответь на вопросы. У тебя получится пересказ текста. Пересказ — это передача прочитанного своими словами. Это устная речь.

Continue reading »

Ինչ վնասակար սովորություններ ունեմ ես

Ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես, ունեմ վնասական սովորություններ։ Երբեմն չիփս եմ ուտում, պիցցա և բուրգեր։

Ես սիրում եմ ճաշելիս և նախաաճաշելից հեռախոսով կամ համակարգչով մուլտ կամ ֆիլմ դիտել” Այդ ժամանակ ես չեմ հասկանում՝ ինչ եմ ուտում, որովհետև խորասուզվում եմ դրա մեջ, որի պատճառով երբեմն էլ թափում եմ ուտելիքը։ Մայրիկս բարկանում է, որ ես անուշադիր եմ և չեմ կենտրոնանում ուտելու վրա, բայց ես չեմ ուզում թողնել այդ սովորությունը։

Continue reading »

ԷՍ ԷՆ Է

1.

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.

Continue reading »