22,05

  1. Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում:

Ատամնաբույժ, բարեկիրթ, գինի, բերդ, գիշերազգեստ, գրատուն, նուրբ, ծուխ, եղբայր, գրավաճառ:

ՊարզԲարդ
Գինի բերդ նուրբ  եղբայրԱտամնաբույժ բարեկիրթ գիշերազգեստ գրատուն գրավաճառ   
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Թախծել_տխրել___________                       Վճիտ _մաքուր____________

Քնել _նընջել______________                       գեղանի _գեղեցիկ__________

Պայծառ_լուսավոր___________                        սպիտակ_ճերմակ_________

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Գնել_վաճառել______________                        բարեկամ_թշնամի____________

Երիտասարդ_ծեր________                    լուսաբաց_արևամոտ_____________

Գտնել_կորցրել______________                    Գիշեր_ցերեկ_________________

  • Ավարտի՛ր  նախադասությունները:

Երբ պարտեզի վրա տարածվում են արևի առաջին ճառագայթները, _լուսավորվում են ծաղիկները։___________________________________________________________:

Երբեմն ես մտածում եմ, որ բոլոր մարդիկ երջանիկ ապուշներ են։_____________________________________________________________:

  • Միացրո՛ւ առածների սկիզբն ու վերջը:

Երկաթը տաք-տաք են ծեծում                                                      աշնանն են հաշվում:

Ուրիշի համար փոս փորողը   ինքը կընկնի մեջը:               տաք-տաք կծեծեն:

Ճտերը աշնանն են հաշվում:

Մի ձեռքով երկու ձմերում չես բռնի։

  • Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Հաշիվ-հաշվել, սղոց-սղոցել, գիշեր-գիշերել, շղթաշղթայել, պատվեր-պատվիրել, վաստակ-վաստակել, սոսինձ-սոսնձել, զրույց-զրուցել, կռիվ-կռվել, շող-շողալ, ժպիտ-ժպտալ, օրոր-օրորել, սուտ-ստել, կազմ-կամել, կերակուր-կերակրել, կառույց-կառուցել, վճար-վճարել, վճիռ-վճռել, նվեր-նվիրել, շունժշնչելչ:

  • Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել-արթնանալ                                  

Վերջացնել-ավարտել                      

Վճռել-որոշել                                            

Կարգադրել-հրամայել

Թոշնել-թոռոմել                           

բարևել-ողջունել                  

գունատվել-սփրթել                         

ունկնդրել-լսել

փնտրել-ման գալ                             

կարդալ-ընթերցել              

ստել-խաբել                         

ուսանել-սովորել

մտաբերել-հիշել                            

ցատկոտել-թռչկոտել               

խմե-ըմպել                         

փսփսալ-կամաց խոսել     

  • Գոյականներից կազմի՛ր բայեր:

Թերթ-թերթել, տունկ-տնկել, դող-դողալ,  ընծա-ընծայել, հավատ-հավատալ, դաստիարակ-դաստիարակել, ապացույց-ապացուցել, խայթ-խայթել, նինջ-ննջել, պտույտ-պտտել, ժառանգ-ժառանգել:

18,05

 Օգտվելով գնացուցակից՝ կատարի՛ր գնումներ:

բանջարեղենըմեկ հատի արժեքը
բազուկ330 դրամ
գազար290 դրամ
լոլիկ750 դրամ
վարունգ940 դրամ
դդմիկ620 դրամ
  • Որքա՞ն գումար է հարկավոր 1 դդմիկ, 1 լոլիկ և 1 վարունգ գնելու համար:

Լուծում 620+750+940=2310

Պատ՝2310

  • Որքա՞ն գումար է հարկավոր 2 դդմիկ, 2 լոլիկ և 1 գազար գնելու համար:

Լուծում`620×2=1240

750×2=1500

1240+1500=2740

2740+290=3030

Պատ՝3030

  • Որքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր բանջարեղենից 1 հատ գնելու համար:

Լուծում`330+290+750+940+620=2930

Պատ՝2930

 9, 6, 2, 8, 7, 5 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը:

987652

8, 3, 7, 9, 5, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր վեցանիշ թիվը:

305789

Ժամը քանի՞սն էր 2 ժամ առաջ:13:00

Ժամը քանի՞սն էր 10 րոպե առաջ:14:50

Ժամը քանի՞սն էր 1 ժամ 20 րոպե առաջ:13:40

Ժամը քանի՞սը կլինի 3 ժամ հետո:18:00

Ժամը քանի՞սը կլինի 40 րոպե հետո:15:40

Ժամը քանի՞սը կլինի 5 ժամ 45 րոպե հետո:20:45

Լուծի՛ր խնդիրը

Աշոտը սկսեց հաշվել 4-ից երեքներով՝  4, 7, 10, 13, 16, 19,22, 25, 28 31, 34, 37…40: Քանի՞ թիվ արտասանեց Աշոտը:

Պատ.՝12 թիվ։

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

–  Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:

Որովհետև իրար երբեք չէին լքում։

  1. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

Երբ ինչ որ բան ճիշտ չեն անում, պահանջվող կարգը չեն պահում։ Սխալմերը լինում են տարբեր։ Օրինակ՝ նեղացնող, ուրախացնող, զվարճալի, հուզիչ և բարկացնող։

  1. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:

Երբ մի օր գան իրենից օգնություն խնդրելու, նա կօգնի նրանց, իսկ նրանք կզղջան։

  1. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Շատ ծարավ ժամանակ մեծերը կարող են հաճույքով խմել տարբեր ընպելիքներ, իսկ երեխաների համար ամենալավ ըմպելիքը ջուրն է։ Նրանք այնպես են խմում ջուրը, կարծես դա միակ ամենալավ բանն է, և միայն ջուրը կարող է նրանց ծարավը հագեցնել:

  1. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Ամեն անգամ, երբ կպնում եմ մայրիկի իրերին ու կոտրում կամ պոկում, զղջում եմ իմ արածի համար։

շան մասին

Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի[1]։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում[2]։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թվականի Պեկինի

                    Ձին տանիքի վրա

                       

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։ Ձմեռ էր, ձյուն էր գալիս։ Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե՞ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։

Իսկ ձի՞ս ինչ եղավ։

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։

Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։

Իսկ որտե՞ղ է։

Խրխնջոցը վերևից էր լսվում։

Ես բարձրացրի գլուխս և ինչ…

Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։

Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։

Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։

Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։

Ի՞նչ անել։

Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։

Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։

Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝

 սայթաքել-սահել, ընկնել

 Խրխնջոց-ձիու ձայն

 Զանգակատուն-եկեղեցում զանգի հատվածը

 Ձնհալ-հալվող ձյուն

 Հրաձիգ-կրակ արձակող,

 Սանձ-ձիու բերանինկապվող պարան

 Սլանալ-արագ ընթանալ

  • Գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշը՝

 ճանապարհվե-ճամփորդել,

իզուր-անիմաստ, ապարդյուն,

գիշերել-քնել,

ցցվել-կանգնել

բուսել-աճել

 տանիք-կտուր

 իսկույն-անմիջապես

արագ-շտապ

 սլանալ-արագ ընթանալ

Մաթեմատիկա

  1. Թվերը գրի՛ր տառերով։

45- __________Քառասունհինգ                              37-______երեսունյոթ_________________________

124- ____հարյուր քսանչորս_____                        389-__երեք հարյուր ութսունինը_________________

99-________ինսունինը__________                       607-_վեց հարյուր յոթ________________________

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

(54 – 38) – (51 – 39) =14                                                               810 : 9 – 200 : 5 =50

(72 – 62) : (50 – 40) =1                                                                 450 : 9 – 2 x 25 =0

920 : 10 + 30 x 4 =212                                                                9 x 5 x 2 x 0 =0

720 : 8 – 350 : 7=40                                                                     4 x 8 x 3 =9

  • Հաշվի՛ր։
                              
84347 5684 462512 57742   
 54356  2329   72320  53768   
 29991  3355  390192   3974   
                              
                              
                              
  X247  X508  x368  x907      
    16    38    67     7      
  3382  4064  2576  6349      
  247  1524  2208             
  3952 19304 24656            
                              
                              
   9273   60513    62505      
   9  309 6   2017 5   1250   
    27      5      12         
    27      3      10         
     0      21      25        
            21      25        
             0       0        
  • Լուծի՛ր խնդիրները։

Հայկը, վճարելով 480 դրամ, պետք է գներ 4 հաց։ Սակայն նա գնեց 6 հաց։ Որքա՞ն գումար պետք է վճարի Հայկը։

  480:4=120                    
                              
  120.6=720                   
                              
                              

Քառակուսու մի կողմը 28 սմ է։ Հաշվի՛ր այդ քառակուսու պարագիծը և մակերեսը։

                              
                              
                              
                              
                              

Զբոսաշրջիկը երկրորդ օրն անցել է 124 կմ ճանապարհ, որը 2 անգամ ավելի է առաջին օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն ճանապարհ է անցել նա երկու օրում։

    124:2=62                  
    124+62=186                
                              
                              
                              

Գրադարանում՝ մաս 2-րդ

                                                            

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

– Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

– Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

– Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Գիտնական կդառնայի

  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Կանաչ կազմով գիրք էր, որի մեջ գեղեցիկ աղջկա նկար կար և տառեր:

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ։

Նրան թվում էր, որ ինչ որ բան սովորել է։

4,Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: Մեր բակի Համբարձումը։ Նրան այդ անունը շատ կսազեր, բացի այդ, նա էլ է հետաքրքրասեր ու քաղաքավարի։

Գրադարանում` մաս 1-ին

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

– Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

– Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

– Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

– Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

– Բոլորը,- ասաց Լայոնելը։

– Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

– Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

 – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

 – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

– Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

– Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Չգոռալ, ընթերցողներին չխանգարել, վերցրած գիրքը կարդալ մինչև վերջ, բարձր չխոսել, շշուկով խոսել կամ մնալ լուռ, չուտել

  1. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Լայոնելը սիրում էր նայել գրքի կազմերին, իսկ Յուլիսիսը՝ մարդկանց։

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Բարձրախոս, բացատրող, զարմացած

  1. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

կարդալու, հետաքրքրությունները բացակայտող, հավես, զվարճալի, ժամանցային, գիտելիքներ ձեռք բերելու, նկարները նայելու։

  1. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Այո, կարևոր է, որ լինենք գրագետ, որ դասերը սովորենք, որ կարողանանք կարևոր ցուցանակները կարդալ, կինել անվտանգ։

  1. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Չառլին և Շոկոլադի գործարանը

Ջելսոմինոյի արկածները

Փոքրիկ Իշխանը

Հարրի Փոթերը

  1. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Ջելսոմինոյի արկածները

Փոքրիկ Իշխանը

Հարրի Փոթերը