Քար է ու լույս, Լույս է ու քար… Խելակորույս Ու խելագար՝ Քարը ելնում, Երկինք սուրում, Բիրտ շուրթերով Լույսն համբուրում, Փշրվում է Վիհերն ի վար… Քար է ու լույս, Լույս է ու քար…
Վ․ Դավթյան
Առաջադրանք՝ 1․ Մուգ նշված բառերը բացատրիր առցանց բառարանով, գրիր և իմացիր բացատրությունը։ 2․ Բանաստեղծության մեջ գտիր և գրիր՝ պարզ, ածանցավոր, բարդ բառ։ Բացատրիր դրանց կազմությունը։ ————————————————————
Խելակորույս- Տագնապահար
Սուրալ- Արագորեն արշավել
Բիրտ-կոպիտ
Վիհեր-խորը փոս
Պարզ-քար
Բարդ-խելակորույս
Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, Քարերից քամվող արտասուք իմ հեզ, Քարերում նիրհող կրակե ծաղիկ…
Առաջադրանք՝ 1․ Բանաստեղծությունից դուրս հանիր քեզ համար անծանոթ բառերը և գրիր դրանց բացատրությունը։
Սեզ-խոտ
Ծերպ-ճեղք
Նիրհեր-քնել 2․ Ի՞նչ ես հասկանում, երբ ընթերցում ես այս տողերը՝ Ծերպերիցկախվածիմկապույտթախիծ
Հասկանում եմ, որ շատ է կարոտել։
***
Քար է ու լույս, Լույս է ու քար… Խելակորույս Ու խելագար՝ Քարը ելնում, Երկինք սուրում, Բիրտ շուրթերով Լույսն համբուրում, Փշրվում է Վիհերն ի վար… Քար է ու լույս, Լույս է ու քար…
Վ․ Դավթյան
Առաջադրանք՝ 1․ Մուգ նշված բառերը բացատրիր առցանց բառարանով, գրիր և իմացիր բացատրությունը։ 2․ Բանաստեղծության մեջ գտիր և գրիր՝ պարզ, ածանցավոր, բարդ բառ։ Բացատրիր դրանց կազմությունը։ ————————————————————
***
Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, Քարերից քամվող արտասուք իմ հեզ, Քարերում նիրհող կրակե ծաղիկ…
Առաջադրանք՝ 1․ Բանաստեղծությունից դուրս հանիր քեզ համար անծանոթ բառերը և գրիր դրանց բացատրությունը։ 2․ Ի՞նչ ես հասկանում, երբ ընթերցում ես այս տողերը՝ Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ
Меня зовут Артур. Мне 8 лет. Я учусь в школе. Я просыпаюсь в 7 часов утра: одеваюсь, умываюсь, завтракаю. В 8 часов я еду в школу на автобусе. В 9 часов начинаются мои уроки. В 2 часа я возвращаюсь домой, обедаю. Два раза в неделю я посещаю уроки рисования /танцы, пение…/. В 7 часов я ужинаю, затем читаю книги, играю в разные игры, смотрю телевизор. Вопросы и задания
Как зовут мальчика? Артур
Сколько ему лет? 8
Где он учится? В школе
Как проводит день мальчик? Меня зовут Артур. Мне 8 лет. Я учусь в школе. Я просыпаюсь в 7 часов утра: одеваюсь, умываюсь, завтракаю. В 8 часов я еду в школу на автобусе. В 9 часов начинаются мои уроки. В 2 часа я возвращаюсь домой, обедаю. Два раза в неделю я посещаю уроки рисования /танцы, пение…/. В 7 часов я ужинаю, затем читаю книги, играю в разные игры, смотрю телевизор.
Расскажи, как проходит твой день? Я учусь в школе. Я просыпаюсь в 7 часов утра: одеваюсь, умываюсь, завтракаю. В 8 часов я еду в школу на автобусе. В 9 часов начинаются мои уроки. В 2 часа я возвращаюсь домой, обедаю. Два раза в неделю я посещаю уроки карате/. В 7 часов я ужинаю, играю Play station, играю в разные игры, смотрю телевизор.
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Առաջադրանք 1
Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝
Մարմիններ
Նյութեր
տետր
թուղթ
համակարգիչ
փայտ
Առաջադրանք 2
Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
փայտից, երկաթից, ապակուց, թղթից
Առաջդրանք 3
Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:
Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:
Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։ Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։ Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։ Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։ Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։ Սա պինդ մարմինների հատկություններից է։ Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է: Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է: Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը: Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։ Սա գազերի հատկություններից է: Առաջադրանք Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են. ա) պինդ բ) հեղուկ գ) գազային
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:
Ուշադրություն
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.
Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:
Ուշադրություն
Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Ուշադրություն
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:
Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:
Օրինակ
Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.
Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:
Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են`1.շոգիացումը, 2.բյուրեղացումը, 3.թորումը.
Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.
Ես հասկացա այս տեսանյութից, որ Կոմիտասը՝ Սողոմոնը արհեստավորի ընտանիքից էր, ում ծնողները ունեցել են երաժշտական տաղանդ։
Նրա մանկությունը լի էր զրկանքներով։ Նրա մայրը մահացել է, երբ նա մի տարեկան էլ չկար։ դարցած նրա մայրը մահացել էր։
11 տարեկանում մահացել է հայրը և նրա ուսումը կիսատ է մնացել։
Նա վատ էր հագնվում, բայց լավ էր երգում, և նրան անվանում էին թափառական փոքրիկ եևգիչ։
1881 թ-ին քահանա Գևորդ Դերձակյանը պետք է մեկեր Էջմիածին և կաթողիկոսի խնդրանքուվ իր հետ տաներ մի որբ տղա՝ հոգևոր ճեմարանում սովորելու համար։
20 որբերից ընտրեցին Կոմիտասին։
Կոմիտասը հայերեն չգիտեր, և նրան չէին ուզում ընդունել, բայց նա երգեց և կաթողիկոսըհուզվեց։
Նա արագ սովորեց հայերեն, ուսում ստացավ և աշխատեց։ Հետագայում սովորեց նաև Բեռլինում, ստանալ հարուստ գիտելիքներ։
Վերադառնալով սկսում է շրջել գյուղերով և հավաքել երգեր, երաժշտություններ և մշակել։
Նրա 4000 երաժշտությունից պահպանվել է միայն 1500 հատը՝ ցեղասպանության հետևանքով։
Բեռլինի կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից: Դասախոսությունն ավարտելու համար խոսքը տրվեց Կոմիտասին: -Եվ այսպես,- ամբիոնի մոտենալով՝ հանդարտ եղանակով շարունակեց Կոմիտասը,- այս բոլորից հետո հարկավոր է ապացուցել, որ հայ ժողովուրդն ունի իր երգը… Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում: Մինչդեռ հայկական երաժշտությունն այնքան ազգային է եւ այնքան ինքնուրույն, որչափ նրա լեզուն ու գրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտություն ազգի հնչյունական ելևէջներից է սնվում: Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով: Դահլիճը, մոռանալով երաժշտական խիստ կանոնները, ծափահարեց Կոմիտասին: Հայ երաժիշտը գլխի զուսպ շարժումով ընդունեց ունկնդիրների գոհունակությունն ու ներս հրավիրեց հայ ուսանողներից կազմած իր երգեցիկ խումբը: Կոմիտասյան ձեռքի վճռական մի շարժում, և ահա Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բեռլինյան դահլիճում թնդացին հայ ժողովրդի երգերը… Երգեր, որոնք հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիվ, ինչպես դարձյալ ժողովուրդը: Ունկնդիրների մարմնով հաճելի մի սարսուռ անցավ: Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ՝ որպես անտունի, ու ինքն իրեն նվագակցելով՝ երգեց «Անտունին»… Ելավ «Անտունին» նրա շուրթերից՝ ոորպես հայ ժողովրդի ողբ… Մռնչաց ծովը հասարակության կիսախուփ աչքերի առաջ, լիզեց ժայռոտ ափերը՝ կուլ տալու նրան, որի տունը փլվել էր, ու գերանները կախվել էին… Քանի՜ անգամ փլվեց հայ տունը, ու քանի՜ անգամ նա նորոգեց գերանները, բայց չար մարդիկ կրկին ավերեցին այն տունը… Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից… -Չգիտես ինչո՛վ հիանալ. Կոմիտասի ձայնո՞վ, արվեստո՞վ, թե՞ կատարողականությամբ,- բացականչեց երաժշտագետներից մեկը: Կոմիտասը նորից մոտեցավ դաշնամուրին, եւ դահլիճը լռեց: Բերկրանքը, որ ավելանում էր յուրաքանչյուր հնչյունից հետո, ճիչը, որ խեղդվում էր ունկնդիրների կոկորդում, այլևս հնարավոր չեղավ զսպել, երբ Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»: Դահլի՞ճը… Ու՞ր մնաց դահլիճը, Կոմիտասը՝ որպես մոգ, շարժեց երկար մատները դաշնամուրի ստեղների վրա, ու մարդիկ նրա հնչյունների ուժով լողացին տարածության մեջ, հասան Մոկաց աշխարհ, կախարդական մի աշխարհ, ուր բնությունը վեհ է, լեռները՝ վիթխարի, հերոսական…
Առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։
ականավոր-նշանավոր
հանդարտ-հանգիստ
անաղարտ-մաքուր
ունկնդիր-հանդիսատես, լսող
սարսուռ-ցնցում
նորոգեց-սարքեց
երերաց-կասկածեց
բերկրանք-ուրախոոություն
մոգ-մարգարե, գուշակ
վեհ-բարձր
Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող (ուղղագրական) բառերը։
Օրինակ՝ աշխարհ,խեղդվել․․․
անդամներ, ընդունեց,
Գտի՛րտրվածբառերի հականիշները։
վիթխարի-փոքր
ավարտվել-սկսել
խիստ-մեղմ
գոհունակություն-դժգոհություն
Յուրաքանչյուր բառի դիմաց նշի՛ր դրա տեսակը ըստ կազմության։
ելևէջ-բարդ
ծափահարություն-բարդ ածանցավոր
կատարողականություն-ածանցավոր
հերոսական-ածանցավոր
մեղեդի-պարզ
օտարամուտ-բարդ
բնություն-ածանցավոր
կիսախուփ-բարդ
Որտե՞ղ և ինչպիսի՞ հասարակության առաջ էր ելույթ ունենում Կոմիտասը։ Առանձնացրո՛ւ այդ մասին պատող հատվածը։
Բեռլինի կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից:
Ի՞նչ էին հայատարարում որոշ մարդիկ հայ երաժշտության վերաբերյալ։
Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում:
Ի՞նչ արեց Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար։
Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով:
Ինչպե՞ս արձագանքեց լսարանը Կոմիտասի և նրա երգչախմբի ելույթին։
Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից…
Ինչպիսի՞ն են հայ ժողովրդի երգերը։ Տեքստից առանձնացրո՛ւ հայ երգը բնորոշող հատվածները։
հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիվ, ինչպես դարձյալ ժողովուրդը:
Կարդա հետևյալ բանաստեղծությունը, վերլուծիր, մուգ ընդգծված բառերով կազմիր նոր բառեր, դրանցով նախադասություններ։ Բանաստեղծությունը սովորիր անգիր հինգշաբթի օրվա համար։
Վ․ Դավթյան *** Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, Հայաստան իմ, Հայաստան, Մի բուռ հող ես, մի բուռ քար, Հայաստան իմ, Հայաստան… Բայց քո մի բուռ այդ հողում Ու քո մի բուռ քարի մեջ Քանի բարձունք ու կատար,
Հայաստան իմ, Հայաստան…
Վերլուծել
Հզոր ու մեծ Հայաստանը փոքրացել է իր չափերով, սակայն այն մեծ է մնում որպես հայրենիք՝ իր տարածքներով, լեռներով։
Փոքրիկ տղան օգնում է մայրիկին տնային գործերում։
Ես սիրում եմ խաղալ հողերի և ավազների հետ։
Ծովափից երեխաները գեղեցիկ քարեր և խխունջներ են հավաքում։
Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:
Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։ Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմությունը ժողովրդի հիշողությունն է, որը պետք է պահպանել՝ սխալներ չանելու համար։
2. Ւ՞նչ է դարը:
1 դարը 100 տարին է։
3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Քրիստոսի ծննդից հետո սկսվել է հաշվարկ։ Այն ամենը, ինչ կատարվել է Քրիստոսից առաջ, կոչվում է մ․թ․ա․ կամ Ք․ Ա․։
Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/
Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
Հայրենի տունը մեր Հայաստանում՝ հայրենիքում կառուցված տունն է, որը հայերի երկիրն է։
Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
Հայկ Նահապետի անունով մեր երկիրը կոչվել է Հայք, Հայաստան։
Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
Հայաստան է կոչվում մեր երկիրը։ Մեր հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: