Դու փոքրիկ ես, իմ աշխարհ 

Կարդա հետևյալ բանաստեղծությունը, վերլուծիր, մուգ ընդգծված բառերով կազմիր նոր բառեր, դրանցով նախադասություններ։ Բանաստեղծությունը սովորիր անգիր հինգշաբթի օրվա համար։

Վ․ Դավթյան
***
Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար
Հայաստան իմ, Հայաստան… 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար

Հայաստան իմ, Հայաստան…

Վերլուծել

Հզոր ու մեծ Հայաստանը փոքրացել է իր չափերով, սակայն այն մեծ է մնում որպես հայրենիք՝ իր տարածքներով, լեռներով։

Փոքրիկ տղան օգնում է մայրիկին տնային գործերում։ 

Ես սիրում եմ խաղալ հողերի և ավազների հետ։

Ծովափից երեխաները գեղեցիկ քարեր և խխունջներ են հավաքում։

Հարևանը մի բուռ կոնֆետ տվեց բակի երեխաներին։ 

Արշավախումբը բարձրացավ Արագածի կատարը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *