ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, փորձի՛ր պատմել՝ ինչպե՞ս են նշում Համբարձման ծեսը։

Բանաստեղծությունը Համբարձման ծեսի մասին է։ Աղջիները բարձրանում են սարեր, փունջ-փունջ ծաղիկներ են հավաքում երգելով և խաղալով։

  1. Տեղեկություններ դուրս գրի՛ր  համացանցից․ ե՞րբ ենք նշում Համբարձման ծեսը։

Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր երևաց աշակերտներին, խոսեց Աստծո
արքայության մասին: Քառասուներորդ օրը նրանց հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ,
վերջին պատգամները տվեց սիրելի աշակերտներին, ապա ձեռքերը դեպի երկինք
տարածեց, օրհնեց նրանց և լեռան գագաթից սկսեց համբառնալ երկինք: Շուտով մի
լուսավոր ամպ իջավ և ծածկեց նրան առաքյալների տեսողությունից:
Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիիցԶատիկից քառասուն օր անց և, պայմանավորված լինելով Զատիկով, բնականաբար, այն շարժական է և ամեն տարի տարբեր օրեր է նշվում: Սակայն այն միշտ տոնվում է հինգշաբթի: Առնելով մարդկային մեր բնությունը Քրիստոսն իր գալուստով մաքրեց ու օրհնեց
անեծքով դատապարտված արարածներին: Մկրտվելով ջրում և թաղվելով գերեզմանում մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո օդն ու կրակը: Նա մարդկային
բնությունը միավորեց Աստծո Խոսքին: Օրվա շարականը հիշատակում է Համբարձման
դեպքը և ակնարկում նաև Ս. Հոգու գալստյան մասին. «Նստեք Երուսաղեմ քաղաքում,
մինչև որ վերևից զորություն ստանաք»:
Եթե Զատկի տոնին առանձնանանում , զատվում են բնության գույները, ավարտվում
ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու
փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով,
ուրախություներով սիրաշահում Մայր բնությանը: Համբարձումը բնության
բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է
գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքնայն պահի, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում: Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել կենդանու զոհ
մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում
ունի:
Համբարձումը հեթանոսական բնապաշտության և քրիստոնեական
գաղափարախոսության ժողովրդական ընկալման լավագույն զուգորդումն է: Դրա
փայլուն վկայությունն է Փրկչի համբառնալու գաղափարի ընդունումըիբրև սիրահար զույգի ճիշտ նույն ժամին երկինք բարձրանալու և աստղ դառնալու հավատքի նորովի
իմաստավորումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *