Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Մենք գնում ենք մեր ճանապարհով, որը պատված է մրրիկներով, սև խավարով ու ամպով։ Մեր ճամփեն անցել է արյան ծովեր, կրակ, ցիրուցան ենք եղել երկրով մեկ, մեր դրոշը պատառ-պատառ է եղել, ունեցել ենք չար բախտ, բայց մեր աչքերը միշտ հառել ենք երկինք, որտեղ լույսն է։ Այսինքն մեր ճամփեն դեպի լույսն է, որը հայը պետք է անցնի որպես ուխտ։

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

  • Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:

  • Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

  • Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը: Այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ։

26.02

 212,215, 216,217,221,222

Անահավես անել, կասկածելով գործել, տխրությամբ դիմավորել, անհույզ սպասել, անտարբեր պաշտպանել, հանգիստ մտածել։

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է։ Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը։ Սակայն կանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ  հայրենի քաղաք։ Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու։

216․ խելացի քույր, խաղացող եղբար, ուրախ մայրիկ, աշխատասեր հայր, ծեր տատիկ, ուժեղ պապիկ

217․ սրտոտ, վախկոտ, քարե, մայրական, երկնային, արևոտ, փայտե, լեռնային, փողոցային երկաթե, օդային, ծաղկավոր, եղբայրական, ոսկե, արծաթե, ծովային, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական։

221․ Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհը աղքատանում է։ Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում։ Նրանք սիրում են կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին։

222

    Գետնի վրայով արագավազ ու հորդահոս գետեր, կարկաչուն ու զուլալ առվակներ են հոսում, գետնի տակից անուշահամ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում։ Իսկ որքա՜ն սքանչելի լճեր կան։ Երկրագնդի ամենամեծ լճի՝  Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված։ Ձգվում է լայնահուն լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում։ Բայկալը մաքուր ու թափանցի ջուր ունի։ Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է։ Մեր հանրապետությունը լեռնային լճերով հարուստ է։ Դրանցից ամենամեծը Սևանալիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում։ Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա։ Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում։

26․02․2025

459. Նշե՛ք տրված թվերից ա) 3-ի, բ) 9-ի բազմապատիկները՝ 7, 12, 100, 52, 140, 0, 7

5, 45, 1020, 705, 172566, 729100392։

3-ի բազապատիկներն են՝ 12, 45, 1020, 705, 172566

9-ի բազապատիկներն են՝ 45, 172566,

460. Գրե´՛ք ա) 3-ի, բ) 9-ի բաժանվող չորս հնգանիշ թիվ։

3-ի բաժանվող թվերը՝ 41313, 41366, 56455, 45615

9-ի բաժանվող թվերը՝ 36819, 64125, 12348, 464328

461. Արդյոք 3-ի բաժանվող բոլոր թվե՞րն են բաժանվում 9-ի։ Պատասխանը հիմնավորե՛ք

օրինակներով։

Ոչ

462. Արդյոք 9-ի բաժանվող բոլոր թվե՞րն են բաժանվում 3-ի։

Ոչ

463. Աստղանիշը փոխարինե՛ք բոլոր այն թվանշաններով, որոնք տրված թվի մեջ

տեղադրելիս կստացվի՝ 1) 3-ի բաժանվող թիվ, 2) 9-ի բաժանվող թիվ.

ա) 54 * 4 , բ) 1 * 250, գ) 2 118 *,

դ) 79 * 55 , ե) 110 * 03 , զ) 4 * 437 ։

3-ի բաժանվող թիվ՝ ա․5424, բ․11250, գ․ 21180, դ․79155, ե․110103, զ․ 43437

9-ի բաժանվող թիվ՝5454, 11250, 79155, 43437, 21186, 110403

Սասունցի Դավիթ

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Գորշ-սպիտակի ու սևի խարնուրդ

Ժառանգ-սերունդ

  • Բացատրիր 

կյանքի աշնան օրերը-ծերության օրեր,

ծխի պես անցնել-թեթև անցնել,

ամպոտ ոտներ-անմեղ

հոգին ավանդել-մահանալ

իր կամքը լինի-թող լինի այնպես ինչպես կկամենա

զարմով դյուցազուն-վեհությամբ

 անմեռ մնալ-անմահ լինել 

  • Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

  • Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:

Ժառանգ ունենալով՝ նա կապրեր, իսկ անժառանգ մնալով մի օր ինքն էլ չէր լինի։

  • Մհերի անունից պատմիր այս հատվածը:

Ես Սասունը պահում էի քառասուն տարի, բայց երբ ծերացա, սկսեցի անհանգստանալ։ Ո՞վ է Սասուն տիրություն անելու։ Շուտով ես կմեռնեմ ու կմոռացվի իմ մասին ամեն բան։ Հենց այդ ժամանակ հրեշտակը հայտնվեց և պայման դրեց իմ առաջ։ Ասաց, որ կունենամ զավակ, բայց երբ նա ծնվի, ես ու կինս նույն օրը կմեռնենք։ Ես համաձայնվեցի, քանի որ գոնե այսպես ես կապրեմ իմ ժառանգի մեջ։ Երբ ծնվեց ժառանդս, նրան Դավիթ անվանեցի և հանձնեցի Ձենով Օհանին։

Հովհաննես Թումանյան ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

ուխտ-նպատակ

մրրիկ-ուժեղ քամի

անվեհեր-համարձակ

Карусельный лев

Наступила зима. Под снегом скрылись зеленые кусты, желтые скамейки парка. Однажды Девочка отправилась гулять в парк и пошла к карусели.

Где же Лев? Долго искала Девочка Льва под снегом. И, наконец, нашла.

-Здравствуй, Лев! Как ты поживаешь?

-Мне очень холодно, — ответил он. – Я отморозил лапу.

-Пойдем со мной, — сказала Девочка. Лев отряхнул снег и зашагал за ней.

Вставь буквы:

Наступила зима. Под снегом скрылись зельеные кусты, желтые скамейки парка.

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:


2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Տեղումների հետևանքով առաջացած ջրերը դառնում են առվակներ, գետակներ և գետեր
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները

Կառլոն ապրում էր փոքրիկ խցում։ Նա մտավ խուցը և տաշեց փայտե տիկնիկին։ Երբ տաշեց աչքերը, հանկարծ բացվեցին ու հառվեցին աչքերը։ Հանկարծ քիթը սկսեց ձգվեց-երկարել, հետո Կառլոն քանդակեց բերանը ու մարմնի մյուս մասերը։ Բուրատինոն սկսեց բռունցքներով խփել Կառլո հայրիկի գլխին։ Կառլոն նրան քայլել սովորեցրեց։ Երբ իջան դուրս, Բուրատինոն շրմփաց հատակին և մեռած ձևացավ։ Մարդիկ սկսեցին չարախոսե, իբր Կառլոն սոված է պահում կամ ծեծում է Բուրատինոյին։ Ոստիկանը դա լսելով՝ բռնեց երգեհոնահարի օձիքից ու քաշ տվեց ոստիկանություն։ Բուրատինոն վազեց տուն և շրխկաց սեղանի ոտքի մոտ։ Այդտեղ նա հանդիպեց Ճռիկին և նրան վռնդեց սենյակից։ Ճռիկն ասաց, որ ընքն ապրում է այդտեղ հարյուր տարուց ավելի։ Նա ցանկացավ խորհուրդ տալ Բորատինոյին։ Ասաց՝ լսի՛ր Կառլոյին և վաղվանից դպրոց հաճախիր, որպեսզի սոսկալի արկածներից հեռու լինես։ Բուրատինոն ասաց որ, ընքը սարսափելի արկածների սիրահար է, ուստի հենց առավոտյան փախչելու է տանից, մագլցի ցանկապատի վրա,  ծաղրի տղաներին, քանդի թռչուների բները, քաշի կատուների ու շների պոչերը։ Ճռիկն ասաց, որ նա աղի արցունք կթափի, քանի որ ունի փայտե գլուխ։ Բորատինոն վերցրեց մուրճը և նետեց ծեր Ճռիկի վրա։ Ճռիկն ընդմիշտ հեռավ սենյակից։