Սեբաստացի ճուտիկներ նախագիծ

Ես Էդգար Աբգարյանն եմ: Սովորում եմ Արևմտյան դպրոցում: Ուզում եմ ներկայացնել իմ ամենասիրելի նախագիծը, որը կոչվում է <<Սեբաստացի ճուտիկներ>>:

Մի օր վերցրեցի հավի ձուն և բավականին երկար ժամանակ նստեցի ձվի վրա, որպեսզի ճուտիկ դուրս գա: Մայրիկը հազիվ կարողացավ համոզել, որ դուրս գամ ձվի վրայից և խոստացավ ինձ տանել Ագարակ, որտեղ ես կտեսնեմ իսկական ճուտիկներ: Պատկերացնու՞մ եք իմ ուրախությունը, երբ իմացա, որ Ագարակում կա ինկուբատոր, որի մեջ կարելի է տեղադրել թռչնի ձվեր և ստանալ ճուտիկներ:

Իմ դասընկերներից մի քանիսի հետ դասերից հետո գնացինք Ագարակ՝ տեսնելու ինկուբատոր կոչվող սարքը, որտեղ արհեստական եղանակով ստանալու ենք ճուտիկներ՝ հավի, բադի, սագի և նույնիսկ սիրամարգի։ Առաջին օրն էր, սակայն բավականին նոր բաներ սովորեցինք։

<<Մենք՝ երրորդ դասարանցիներս, հետևողական ենք լինելու, որպեսզի մեր Ագարակում շատանան թռչունների ճուտիկները>>,-որոշեցինք ընկերներով:

Շարունակելի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *