Իմ ամառային արձակուրդները

Իմ ամառային արձակուրդները ես անցկացրել եմ Հայաստանում։ Կարատեի խմբով մենք գնացել ենք Արատես։ Այնտեղ ռազմամարզական ճամբարի հետ հետախուսում ենք իրականացնել։ Մարզվել ենք Գողթանիկի ջրվեժում, Արատես գետում գյոլ ենք սարքել, որպեսզի լողանք։ Ամառվա ընթացքում ես բարձացել եմ Արագածի հարավային գագաթը և իսկ Արտանիշի վրանային ճամբարում՝ Արտանիշ լեռը։ Արտանիշ բարձրանալը շատ դժվար էր, քանի որ մենք սխալ ճանապարհով էինք բարձրացել, այսինքն՝ ձորակով։ Սևանում առագաստանավ և մոտորանավակ ենք նստել։ Մի օր գիշերը մեր ուսուցիչները մեծ ոզնի էին բռնել։ Մենք նրան խնձոր էինք կերակրում, իսկ առավոտյան ոզնին արդեն փախել էր։

https://www.facebook.com/100003927055413/videos/269766665827974/
  1. Երկիր, որտեղ եղել եք, անուն, մայրաքաղաք։

Հայաստան-Երևան

2․ Ո՞ր երկրներին էր հարևան այդ երկիրը/քարտեզով նայում եք, սա որոնողական աշխատանք է նաև/

Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային

3․ Ի՞նչ գետ, ծով, լիճ, ջրվեժ, լեռ, սար, լեռնաշղթա հանդիպեցիք ձեր ճամփորդության ընթացքում

Սևանա լիճ, Գողթանիկի ջրվեժ, Արագած, Արտանիշ լեռներ

4․ Ո՞ր քաղաքներում, գյուղերում/Հայաստանում և Հայաստանից դուրս եղաք/

Գեղարքունիքի մարզ, Վայոց ձորի մարզ

5․ Ազգային ի՞նչ ուտելիքներ փորձեցիք

Փախլավա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *