Թագավորի հարսը

Ես կարդացել եմ <<Թագավորի հարսը>> ժողովրդական հեքիաթը։ Այն երեք գյուղացի քույրերի մասին է, ովքեր գնում են սար՝ բանջարի։ Ճանապարհին մի հալիվոր են տեսնում։ Նա խնդրում է, որ իրեն ուտելու մի բան տան, քանի որ շատ սոված է ու չի կարողանում ճանապարհը շարունակել։ Փոքր աղջիկը հալիվորին տալիս է իր բաղարջը։ Հալիվորը ուտում է, ուժերը վերականգնում է և շարունակում է իր ճանապարհը։ Ճանապարհին հանդիպում է մի ձիավորի, ով թագավորի տղան է լինում։ Հալիվորը պատմում է տղային գյուղացու փոքր աղջկա մասին։ Արքայազնը հասնում է աղջիկներին, հարցնում, թե ով է նրանցից փոքրը, և տեսնելով նրան, սիրահարվում է։ Գնում է պալատ և թագավորին հայտնում, որ որոշել է իր կամքը կատարել և ամուսնանալ։ Երբ թագավորն իմանում է, որ արքայազնը գյուղացու աղջկա է սիրահարվել, տխրում է և ասում, որ նազիր-վեզիրների աղջկան թող ուզի իրեն կին։ Արքայազնը ասում է՝ եթե գյուղացին էլ նույն զարդերն ու հագուստները հագնի, նրանցից չի տարբերվի։ Հայրը մի աղավնի է բաց թողնում և ասում, որ հարս կբերի այն աղջկան, ում մոտ կիջնի աղավնին։ Աղավնին թռնում գնում է հենց նույն գյուղացու փոքր աղջկա փեշին նստում է։ Թագավորը մեծ շքերթով հարսանիք է անում և աղջկան ամուսնացնում արքայազնին գյուղացու փոքր աղջկա հետ։ Հարսի քույրերը իրենց գլխին են տալիս, երբ հասկանում են, որ հալիվորն է այս ամենի պատճառը։ Նրանք ասում են՝ եթե իրենք իրենց բաղարջը տային այդ հալիվորին, ապա իրենք կդառնային թագավորի հարսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *