Երջանիկ խրճիթը

Հեղ․՝ Ավետիք Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Реклама

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։

մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի

  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

Շավիղ-ճանապարհ, մանուկ-երեխա, շքեղ-ճոխ, չքանալ-հիասքանչ, հարուստ-ունեվոր, վերջալույս-երեկո, մարմանդ -կամաց, ալևոր-ծերունի, պես-նման

  • Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ-թռչել, ներս ընկնել-մտնել, լաց լինել-լացել, թիկն տալ-հենվել, թիկնել։
  • Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։
  • -Ա՛յս էլ որդուս բաժինը:
  • -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
  • Հե՜յ, մեր որդին էլ չի գա:
  • -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…
  • Ա՜, ա՜ , մեր որդին,
  1. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․
  2. Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
  3. Հե՜յ, մեր որդին էլ չի գա:
  4. -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս.
  5. Ա՜, ա՜ , մեր որդին,
  6. Մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել.
  7. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս
  8.  

դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։

  1. Նկարագրի՛ր խրճիթը։

Հին խրճիթ էր, բայց այնտեղ տղան գտավ իր երջանկությունը, քանի որ իր ծնողներին կրկին հանդիպեց երկար տարիներ անց։

  1. Բնութագրի՛ր տղային։

Տղան երբեք չմոռացավ իր հարազատ տունը։ Նա չգայթակղվեց հարստությամբ և չուրացավ իր ծեր ծնողներին։ Փնտրեց և գտավ իրենց խրճիթը։

  • Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
  • -Ա՛յս էլ որդուս բաժինը:
  • -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
  • Հե՜յ, մեր որդին էլ չի գա:
  • -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…
  • ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
  • Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
  • -Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:
  • Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։

Տնից լավ տեղ չկա։

Ուր գնում ես, վերջում տուն ես գալիս։

Պատմվածքի տղան փոքր ժամանակ պատահաբար կորել էր, և նրան մի  հարուստ մարդ որդեգրել էր։ Պահել էր շատ լավ պայմաններում, բայց տղան կարոտում էր իր հին խրճիթը ու ծնողներին։ Նա թողեց ամեն բան և գտավ իր տունը, վերադարձավ այնտեղ։ Իսկ Թումանյանի ստեղծագործության մեջ տղան ցանկացավ ավելի լավ տուն գտնել։ Հեռացավ տնից, բայց հասկանալով, որ ամեն տեղ մի բան պակաս է, վերադարձավ իր գորշ խրճիթը՝ ասելով, որ իրենց տնից ավելի լավ տուն աշխարհում չկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *