Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Քանի որ աշունը ոսկեգույն է, իսկ քամին այդ ոսկու տերն է, նրան են ենթարկվում ջրվեժը, առուն, ծառը, ծտերը։

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Քամին տերն է, ամենահարուստն է և բոլորն իրեն են ենթարկվում։

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Գույնով

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը աշնան մասին է։ Աշունը ոսկեզօծել է ամեն ինչ։Ամենուր դեղին տերևներ են։ Անգամ առվի մեջ են թափվել ոսկեգույն տերևները։ Քանի որ քամին է թափել աշնան ոսկե տերևները, դրա համար էլ նա է դարձել տերը այդ գեղեցկության ու հարստության։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *