«Ես և իմ հայրենիքը»

Ես իմ հայրենիքը սիրում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչքան է մայրիկս սիրում իր հայրենիքը և պայքարում ամեն օր։ Մեր հայրենիքը մեր տունն է։ Ուրիշի տունը քո տունը չէ, ուրիշի հայրենիքը քո հայրենիքը չէ։ Ինձ համար իմ հայրենիքը սկսվում է մեր սահմաններից, որոնք վտանգված են։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք հզոր պետություն, որը կարողանա հզոր բանակ ստեղծել։ Բանակում զինվորը պետք է լինի համարձակ, պարտաճանաչ, ունենա ռազմական գիտելիքներ, լսի և հարգի իր հրամանատարին, լինի լավ սնված, հագնի ամուր կոշիկներ, հարմարավետ և որակյալ զինվորական հագուստ, լինի ուշադիր և հայրենասեր։ Որպեսզի մենք ամուր բանակ ունենանք, պետք է որակյալ կրթություն ստանանք՝ դպրոցում լավ սովորենք, որ լավ մասնագետներ դառնանք, արտադրենք հզոր զենքեր, խելացի ճարտարապետներ ունենանք, որ լավ կահավորեն մեր դիրքեր։ Քանի որ Հայաստանն այսօր չունի հզոր բանակ, մեզ պետք են դաշնակիցներ։ Հայաստանը որպեսզի կարողանա հզոր դաշնակիցներ ունենա, պետք է լինի անկախ և ինքնիշխան։ Դրա համար Հայաստանին հարկավոր է հայրենիքի շահը գերադասող ղեկավար, ոչ թե վախկոտ և դավաճան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *