Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք երբ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի
Գերան-ծառերը մաքրած ծառաբուն
գոմ,-կենդանիների ապրելու տեղ
անգութ-անխիղճ
մարագ-չոր խոտ՝ հարդ լցնելու տեղ
սամի-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:
լուծ- Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:
- Որտե՞ղ և ինչի՞ են օգտագործում փայտը։
Շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք։ Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում…
- Ճի՞շտ են անում ծառերը, որ գանգատվում են: Ինչո՞ւ։
Այո մարդիկ անգութ կերպով կոտորում են ծառերին, նրանցփչացնում, ոչնչացնում:
- Հորինի՛ր փոքրիկ պատում.
Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք
Ծառերը մարդկության գոյության համար ամենակարևորն են։ Նրանք շնչում են մարդկանց նման, սակայն ապրում են մարդուց երկար։ Նրանց արտադրած թթվածինը մենք շնչում են ու ապրում։ Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, կապահովենք թթվածնով և՛ մեզ և՛ մեր շրջապատի մարդկանց։ Ծառերը որքան շատ լինեն այնքան արևից կպաշտպանեն ամառվա շոգին։ Ծառերը նաև մեզ միրգ են տալիս, առանց որի մենք վիտամին ենք ստանում, առողջ ենք լինում և համեղ պտուղներ ճաշաԵթե ամեն մեկս մի ծառ տնկենք թռչուններն ավելի շատ կբազմանան ու կունենան բնակվելու վայր։ Ծառերը գեղեցկություն են, հմայք և բնության կարևոր մասնիկ։


