Complete these sentences. Use the verbs below.

clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch

1. Yesterday evening I watched TV.
2. I only cleaned my teeth four times last week.
3. Bruce repaired his mountain bike yesterday evening.
4. The concert last night started at 7.30 and ended at 10 o’clock.
5. The accident happened last Sunday afternoon.
6. When I was a child, I wanted to be a lawyer.
7. Mozart lived from 1756 to 1791.
8. We enjoyed our holiday last week.
9. Today the weather is nice, but yesterday it rained.
10. It was hot in the room, so I opened the window.
11. The weather was good yesterday afternoon, so we played tennis.
12. William Shakespeare died in 1616.

 

Put the sentences from the present into the past simple.
1. He always goes to work by car. Yesterday he went to work by bus.
2. They always get up early. This morning they got up late.
3. Bill often loses his key. He lost one last Saturday.
4. I write a letter to Jane every week. Last week I wrote two letters.
5. She meets her friends every evening. She met them yesterday evening, too.
6. I usually read two newspapers every day. I only read a newspaper yesterday.
7. They come to my house every Friday. Last Friday they came, too.
8. We usually go to the cinema on Sunday. We went to the cinema last Sunday, too.
9. Tom always has a shower in the morning. Tom had a shower this morning, too.
10. They buy a new car every year. Last year they bought a new car, too.
11. I eat an orange every day. Yesterday I ate two oranges.
12. We usually do our shopping on Monday. We did our shopping last Monday, too.
13. Ann often takes photos. Last weekend she took some photos.
14. We leave at 8.30 every morning. But yesterday we left at 8.00.
My last holiday
My last vacation was the spring holidays. I spent it at home. I rested, played in the yard, read my favorite book, and sometimes met with my friends. I tried to repair our kitchen chair, but I completely broke it. However, my mother was very happy that I tried to repair it. I like holidays very much.

Հնչում են օրերը

բոսոր – Դեղնին տվող կարմիր

ղողանջ – հնչյուն

հրե – կրակի

hրկեզ – շոգ

գալիք –  Ապագա

 

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…

Օրերը կարմիր են, քանի որ սիրտը կրակի նման այրվում է։ Սիրտն այրվում է, քանի որ սրտում կարոտ է։ Բանաստեղծության մեջ թախիծ, կարոտ և անհամբեր տրամադրություն կա։

 

            Կրակ կա սրտիս մեջ

Կրակ կա սրտիս մեջ, այրում է հզոր,

Հուր կա աչքիս մեջ, կարմիր է բոսոր,

Լույս կա մտքիս մեջ, կարոտ կա անզոր,

Հույս կա հոգուս մեջ, երեկ և այսօր։

 

 

 

 

Փոքրիկ Շրջմոլիկը

Հեղինակի անունից

Կառապանն ինձ հասցրեց բավնորական տուն։ Այնտեղ ինձ լողացրեցին և գլուխս սափրեցին։ Բոլորն իմ հանդեպ շատ հոգատար էին։ Ինձ լավ կերակրում էին և քնեցնում փափուկ անկողնու մեջ։ Բոլորը խոսում էին, որ ես մահին խաբել եմ և հրաշքով ողջ մնացել։ Մեր հիվանդասրահում ուրիշ տղաներ էլ կային, բայց ես նրանց հետ չէի կիսվում։ Նրանք գիտեին, թե ես որբ եմ։ Բավական ժամանակ անցավ, մինչև ես ապաքինվեցի։ Արդեն ուզում էի դուրս գալ այնտեղից և ընկերներիս մոտ վերադառնալ, քանի որ ձանձրանում էի և ամեն ինչ նյարդերիս վրա ազդում էր։ Ես կարոտել էի իմ ազատ կյանքը։ Այնտեղ մի տղա կար՝ Բայլս անունով։ նա ասաց, որ ինձ տանելու են ծովային աշխատանքի, քանի որ բոլոր որբերին ուղարկում են այնտեղ, որտեղ նրանց ծեծում են և խորը փոսի մեջ գցում։ Իսկ վերջերս այնտեղ մի տղա էր մահացել և անհետացել։ Ես կարծեցի, թե Բայլսը հիմար է և որոշեցի հենց այդ օրը հիվանդանոցի տիրոջը շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար և հեռանալ։ Հիվանդանոցի տերը բարկացավ իմ հանդուգն արարքից։ Ես հասկացա, որ գերի եմ այստեղ և որոշեցի փախչել։ Այդ գիշեր ես պլան մշակեցի։ Հիվանդանոցում կար մի բարի կին՝ հիվանդապահների օգնականուհին, ով ամեն առավոտ դռնապանից նամակներն էր ստանում։ Նա երբեմն տղաներից մեկին էր ուղարկում դրանց հետևից։ Ջենին երբեմն ծխածոտ էր տալիս դռնապանին։  Առավոտ վաղ ես առանց որևէ մեկին բան ասելու քայլեցի դեպի ելքի դուռը։ Դռնապանին ասացի, թե Ջենին ինձ ուղարկել է մոտակա խանութից նամակի համար թուղթ գնելու։ Այդ ժամանակ մենք նայեցինք պատուհանին, որտեղից Ջենին բարկացած շարժումներ էր անում, որը նշանակում էր՝ թույլ չտաս, որ տղան դուրս գա։ Դռնապանը նույնպես բարկանում է Ջենիյի վրա և չի ուզում թողնել ինձ դուրս գալ հիվանդանոցի տարածքից, սակայն Ջենիյի բարկացած շարժումներն այլ ձևով է հասկանում։ Ես հորինեցի, թե Ջենին նրա համար ծխախոտ էլ է ուզել։  Քիչ մնաց բռնվեի, երբ դռնապանն ասաց, որ ավելի լավ է ծխախոտի գումարը տամ իրեն։ Լավ էր, որ հաջորդ սուտը միտքս եկավ, և ասացի, թե գումարը թղթադրամ է, որը պետք է մանրեմ։ Նա դուռը բացեց և ես փախա Կամուրջներ։ Խնդիրն այն էր, որ ընկերներս այդ ժամին երևի շուկա էին գնացել։ Ես ստիպված էի նրանց սպասել մինչև երեկո, քանի որ բանվորական տան հագուստով ինձ հաստատ կբռնեին և հետ կտանեին։ Փետրվար ամիսն էր։ Ձյուն էր գալիս։ Մրսում էի և որոշեցի կրակ վառել։ Հանեցի շորերս, մարմնիս և դեմքիս ցեխ քսեցի, ձևացրեցի, թե ոսկոր հավաքող տղաներից եմ և գնացի նավաստիներից  լուցկի խնդրելու։ Կրակ վառել չհաջողվեց, ընկերներս նույնպես չվերադարձան։ Այլևս սովին և ցրտին դիմանալ չէի կարողանում։ Որոշեցի տուն վերադառնալ, քանի որ այլ տարբերակ չկար։ Գիտեի, որ այդ ժամին հայրս գարեջրատանն է լինելու։ Հանկարծ դուռը բացվեց և խորթ մայրս դուրս շպրտվեց փոքրիկ Պոլլին գրկին։ Հայրս նրան հարվածելով ու հայհոյելով հանում էր գարեջրատնից։ Նրանք կռվում էին։ Ես կարծեցի, թե հայրս ուրախ կլինի ինձ տեսնել, և քանի որ արդեն խորթ մորս տանել չի կարողանում, նա այլևս չի կարող մեզ կռվեցնել։ Բայց ինձ տեսնելուն պես հայրս հանեց գոտին, որ ծեծի։ Մարդի սկսեցին պաշտպանել ինձ։ Ես մի կերպ ծլկեցի այդտեղից և սոված սկսեցի թափառել փողոցներում։ Արդեն գիշեր էի։ Խանութները հերթով փակվում էին։ Երկու ջենտլմեն իմ առջև դուրս եկան։ Ես նրանցից խնդրեցի օգնություն, սակայն փոխարենը նրանք ինձ ծաղրեցին և թքեցին ձեռքիս մեջ։ Նայելով իմ հագուստին ու կոշիկներին նրանք չէին հավատում, որ սոված եմ։ Այսպիսով նրանք ինձ միտք տվեցին՝ ծախել կոշիկներս։ Հենց նրանք էլ խոստացան գնել այն, երբ տեսան, որ հանել եմ և ձեռքս եմ պահել։ Իրենց տուն գնացինք, հագուստս գնեցին և ինձ հնոտիներ հագցրեցին։ Տաբատս մեծ էր և քրքրված, իսկ բաջկոնս ներկերի մեջ կորած։

18.03

Նամակ՝ Հովհաննես Թումանյանին , Նամակ՝ Ավ․ Իսահակյանին

Կարդա՛ Հ․ Թումանյան «Էսպես չի մնա» բալլադը։
Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր հետևյալ բառերը․ նազիր-Բարձրաստիճան պալատական,  շիրիմ-գերեզմանտերություն-պետությունինքնակա-տիրակալ, վճիռ-որոշումփառք-համբավ։
  2. Գրի՛ր տղային բնութագրող 5 հատկանիշ։ իմաստուն, աշխատասեր, կյանքից հասկացող, ազնիվ, ձգտող։
  3. Փորձի՛ր գտնել նմանություններ այս բալլադի և Սողոմոն Իմաստունի «Սա էլ կանցնի» առակի միջև։
  4. Ո՞րն է բալլադի գլխավոր ասելիքը: Ոչինչ հավերժ չէ, ամեն բան ժամանակավոր է։
  5. Ինչո՞ւ է տղան ամեն անգամ կրկնում նույն նախադասությունը՝ թե՛ աղքատ ժամանակ, թե՛ թագավոր եղած ժամանակ։ Որովհետև թե՛ լավ, թե վատ ժամանակները անցողիկ են։
  6. Ինչպե՞ս է փոխվում տղայի կարգավիճակը: Նկարագրի՛ր նրա կյանքի ճանապարհը (ծառայից մինչև թագավոր)։ Սկզբում տկլոր էր, սոված, հետո իր աշխատասիրությամբ հարստացավ և լավ բարեկեցիկ կյանքով ապրեց։
  7. Ի՞նչ էր գրված մահարձանի վրա: Ինչո՞ւ էր տղան ցանկացել, որ հենց այդ բառերը գրվեն իր մահարձանին։ Որովհետև գիտակցում էր, որ ամեն բան փոխվում է, նույնը չի մնում։
  8. Ինչո՞ւ է հեղինակն ասում, որ աշխարհում հաստատ մի բան կա մենակ։ Ո՞րն է այդ «հաստատ» բանը։ ՀՀաստատ ոչ մի բան չկա։
  9. Ինչպե՞ս եք հասկանում վերջին տողերը. «Մերն է աշխարքը ու կյանքը հիմի, Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա…»։ Այն թագավորությունն այլևս չկա, մերն է հիմա կյանքը՝ բոլոր նրանցը, ովքեր ապրում են, բայց մի օչ մենք էլ չենք լինի և ամեն ինչ կլինի ուրիշ։
  10. «Էսպես չի մնա» արտահայտությունը միայն վա՞տ օրերի համար է, թե՞ նաև լավ։Այս միտքը մարդուն հուսահատեցնում է, թե՞ հակառակը՝ ուժ է տալիս։ Ե՛վ վատ, և՛ լավ։ Ուժ է տալիս, քանի որ երբ վատ օրեր են լինում, հասկանում ենք, որ հավերժ այդպես չի լինելու։

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվել է «Բիայնիլի» երբեմն՝ «Նաիրի»։  Ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու» իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»  անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834 թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը)։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում[21]։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[22]։ Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են, չնայած կա մեկ այլ ուսումնասիրություն ևս։ Մ.թ.ա. 6-րդ դարում Պարսկաստանում հիմնվեց Աքեմենյանների թագավորությունը։ Այդ երկրի թագավորները մի քանի հարյուր տարի արձանագրություններ էին գրում։ Նրանց արձանագրությունները երեք լեզվով են գրված՝ հին պարսկերեն, աքքադերեն (բաբելական տարբերակով), էլամերեն։ Հին պարսիկները Հայքն անվանում էին «Արմինա»։  Նրանց արձանագրությունների աքքադական մասում «Արմինա»-ի փոխարեն բոլոր տեղերում գրված է «Ուրաշտու»։

մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով, այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա՝ ուրարտացի։

Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։

Իշպուինի թագավորի, հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Թուլացում

Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին՝ Սանեսանին և Աբդրամելեքին։

Թագավորության վերացման ներկայումս ընդունված տեսակետ

Մ.թ.ա. VII դ. վերջին քառորդին և մ.թ.ա. VI դ. սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ. լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Վանի, Ասքանազյանը և Մանան։ Պարույր Սկայորդու որդի Հրչեն կամ Հրաչյան ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կիաքսար թագավորին (մ.թ.ա. 624-584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Մ.թ.ա. VI դ. սկզբին Վանի թագավորությունը և նրան սերտորեն դաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ.թ.ա. 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ ։

Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է (Հ)Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով։ «Խալդին ինձ արքայություն տվեց» արտահայտությունը հայտնի է Վանի թագավորության գրեթե բոլոր թագավորությունների արձանագրություններից։

Վանի թագավորության հողային տարածքները մ․թ․ա․ 590 թվականից սկսած աստիճանաբար սկսեցին անցնել Երվանդունիների թագավորությանը, որն իր թագավորության իշխանության ներքո սկսեց միավորել հայկական բոլոր տարածքները։

 

Իմ հարաբերությունները մտերիմներիս հետ

Ես իմ մայրիկին տեսնում եմ որպես Աստվածուհի։ Ես նրա համար ամեն օր անուններ և քառատողեր եմ հորինում։ Մենք շատ ենք ծիծաղում իմ հորինած բառերի վրա։ Ով տեսնում և ծանոթանում է մայրիկիս հետ արթեն բոլոր վախենում են նրանից։

Քույրիկիս հետ իմ հարաբերությունները այլ են։ Ես նրան շատ եմ սիրում, բայց նաև շատ եմ տանջում։ Ես նրան ստիպում եմ ինձ հետ ֆիլմեր նայել։ Նույնիսկ գնաց Ամերիկա, բայց ինձնից պրծում չունեցավ։ Հաճախ ստիպում եմ քույրիկիս իմ ուզած ֆիլմը նայի՝ սպառնալով, որ գաղտնիքները կպատմեմ։ Գիտեմ, որ վատ բան եմ անում, բայց ես շատ եմ սիրում, երբ քույրիկս ինձ հետ ֆիլմ է դիտում։

Հայրիկս միակ մարդն է, որ ինչ ուզում եմ, ասում է՝ հա, բա ոնց բալես, բայց երկու տարի անցնում է ու ես նորից հիշեցնում եմ, թե ինչ է խոսք տվել ինձ։ Նա միշտ պատասխանում է նույն բանը՝ բալես ճանապարհին է քո ուզածը։ Մի հինգ ամիս հետո ուզածս տեղ է հասնում։ Հետո մի շաբաթ անցնում է, հայրիկս ասում է՝ Էդգար ջան, էն որ ուղարկել եմ, քեզ էլ պետք չի չէ՞, տար տուր պապիին։

Իմ Best Friend-ը քրոջս՝ Էլենի ընկերուհին է։ Անունը կրկին Էլեն է։ Իմ գնացած ամենալավ տեղերը Էլենի տարած տեղերն են, որտեղ մենք համով բաներ ենք ուտում։ Հետո գնում ենք կարուսելներ, զվարճանքների կենտրոն, վախենալու տեղեր։ Երբ նա իր ընկերոջ հետ վիճում է, ես նրան ասում եմ՝ չմտածես, ես իր գլուխը կջարդեմ ու Էլենը հանգստանում է։ Մի քանի անգամ, երբ նա տխրոսդդել է, ես իմ կարատեի տանձիկը բերել եմ, որ Էլենը պատկերացնի, թե իր ընկերն է ու տանձիկին մի լավ ծեծի։

 

 

Չարենցի մասին

Ինձ շատ զարմացրեց Չարենցի մասին որոշ տեղեկություններ։ Իմացա, որ նրա հոր անունը իմ ազգանունից է՝ Աբգար, և որ նա գորգավաճառ է եղել։ Չարենցի սերը գույների հանդեպ հորից է փոխանցվել նրան։ Իսկ մորից փոխանցվել է հեքիաթային ներաշխարհը։ Հետաքրքիր էր իմանալ Չարենցի անվան վարկածները։ Չեմ կարող հավատալ, որ նա չար է եղել, դրա համար Չարենց են անվանել։ Ավելի լավ է հավատալ, որ նա Բժիշկ Չարենցի ցուցափեղկից է վերցրել իր գրական անունը։ Ինձ համար հուզիչ էր այն, որ նրա առաջին կինը՝ Արփենիկը,  մահացել է, իսկ Չարենցը երկրորդ անգամ ամուսնանաուց իր դստեր անունը դրել է Արփենիկ։ Նա լավ հայր է եղել և իր դստրերին աստվածային անուններ է դրել՝ Բոժիկ և Ադոկ։ Մեկը հին հունական դիցաբանության գեղեցկության աստծո՝ Ադոնիսի անունն է, մյուսը՝ ռուսերեն Բոժիկ (աստվածուհի)։ Երբ երեխաները պատերին նկարում էին, նա չէր բարկանում, այլ ասում էր, որ իր երեխան արվեստագետ է։ Ինձ տխրեցրեց այն, որ Չարենցի գերեզմանը ոչ ոք չգիտի որտեղ է։ Մահից առաջ նա թողել է իր ամենակարևոր պատգամը հայ ժողովրդին, որը մենք պետք է անգիր հիշենք.

«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

 

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Պարտիսպուրակ

09.03-13.03 շաբաթվա ամփոփում

Գարնանային նախապատրաստությունների շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները. կատարվել է սիզախոտի ցանք՝ տարածքի կանաչապատման նպատակով, և բացվել են ծառերի ակոսները՝ ոռոգման ջրի անարգել հոսքն ու կուտակումն ապահովելու համար։ Զուգահեռաբար կատարվել է հողի փխրեցում՝ արմատային համակարգի օդափոխությունը բարելավելու համար։ Գործընթացն ամփոփվել է ծառերի բների կրապատմամբ, ինչն անհրաժեշտ է կեղևը արևային այրվածքներից և վնասատուներից պաշտպանելու համար։

Շաբաթվա ամփոփումը՝ տեսանյութում.

 

02.03-06.03 շաբաթվա ամփոփում

Գարնանային նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթ իրականացվել է տարածքի ընդհանուր մաքրում և աշնանային թափված տերևների հավաքում։ Հավաքված օրգանական մնացորդները տեղափոխվել են համապատասխան վայր՝ հումուսի ստացման  գործընթացը կազմակերպելու համար։ Այնուհետև կատարվել են հողի փորման աշխատանքներ՝ շերտերի օդափոխությունն ապահովելու, խոնավության ներթափանցումը հեշտացնելու և հողը ցանքին նախապատրաստելու նպատակով։

Շաբաթվա ամփոփումը՝ տեսանյութում.

 

Փոքրիկ Շրջմոլիկը

Հեղինակի անունից

Ընկերեներիս հեռանալուց հետո ես մնացի փողոցում կանգնած։ Ես կարող էի  տուն վազել՝ ճանապարհն անցորդներից հարցնելով, բայց ես դա չարեցի։ Շատ սոված էի։ Կամ պետք է ուտեի ընկերներիս գողացած փողերով գնված պուդինգը կամ ինքս աշխատեի։ Ես սկսեցի հետևել, թե ինչպես են նրանք ուտում և չդիմացա։ Խնդրեցի, որ իրենց պուդինգից ինձ էլ տան։ Ընկերներս տվեցին, սակայն հաջորդն իմ հերթն էր։ Սիրտս դող ընկած մոտեցա նուշով լցված դույլին, գրպաններս լցրեցի և վազեցի տղաների մոտ, ովքեր զարմացել էին իմ ճարպկությունից։ Այսպես ես դարձա նրանցից մեկը՝ այսինքն գող։ Հինգ ամիս անցել էր այն օրից, երբ փախա տանից։ Այդ ընթացքում հորս մեկ անգամ եմ տեսել, երբ ինձ էր փնտրում մտրակը ձեռքին։ Մի օր սաստիկ հիվանդացա տենդով։ Ընկերներս շատ հոգատար էին։ Մոուդին իր բաճկոնն էր տվել, իսկ Ռիփսթոնն իր գլխարկը։ Ես ջերմության մեջ այրվում էի և սաստիկ ծարավ էի։Մոուդին տեսնելով, որ ես գնում եմ գետը ջուր խմելու՝ վերցրեց գլխարկը, վազեց դեպի գետը և գլխարկով լիքը ջուր բերեց ինձ համար, որը ագահաբար խմեցի և քնեցի մինչև լուսաբաց։ Առավոտյան եկավ կառապանը և հրամահեց դուրս ցատկել ֆուրգոնից։ Նա ուզում էր արդեն ինձ դուրս շպրտել, երբ նկատեց ,որ ջերմում եմ։ Կառապանը շատ բարի էր։ Նա ինձ ուզում էր տանել իմ տուն, սակայն ընկերներս ինձ չմատնեցին։ Ասացին, որ ես որբ եմ։ Իմ համաձայնությամբ կառապանն ինձ տարավ իր հետ բանվորական տուն։ Ընկերներս ինձ հրաժեշտ տվեցին, չնայած վախենում էին, որ ինձնից կվարակվեն տենդախտով։