Իմաստուն ուսուցիչը

Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են իրենց հոգու խաղաղությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե մյուս մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:

Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.

– Երբ մարդիկ վիճում են, և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Պատասխանիր հարցերին գրավոր բլոգումդ՝

Ինչո՞ւ են մարդիկ վիճում՝ ըստ առակի։

նրանք կորցնում են իրենց հոգու խաղաղությունը

 

Ինչո՞ւ են մարդիկ վիճում քո կարծիքով։

մարդիկ դաթարում են բարի լինել

 

Շարունակի՛ր մտքերը։

Իմաստուն ուսուցիչը նա է, ով․․․

Նա է, ով կարողանում է ճանաչել և լեզու գտնել իր սովորողի հետ։

 

Իմաստուն աշակերտը նա է, ով կարգապահ է, ուսուցչի խոսքը և հայացքը հասկանում է, ավելացնում է իր գիտելիքները

 

Մարդիկ վիճում են, երբ նրանց միջև դժգոհությունը մեծանում է։

 

Մարդիկ բղավում են, երբ կորցնում են հոգու խաղաղությունը։

 

Մարդիկ չարանում են, երբ հոգիներն ու սրտերը հեռանում են իրարից

 

Երբ մարդկանց սերն է իշխում նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են:

 

Քո կարծիքով ի՞նչն է մարդկանց ամենաշատը հեռացնում իրարից։ Վեճի ժամանակ վիրավորական խոսքերը։

Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից, Նախերգանք-(Համբարձման գիշերը

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
2․ Բանաստեղծական քառատողերից գտի՛ր և դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բառերը։
3․Դու՛րս գրիր պատկերավորման միջոցները(մակդիր, համեմատություն, փոխաբերություն):
3. «Փերիները սարի գըլխին hավաքվեցին գիշերով…» նախադասությամբ հետաքրքիր, անհավանական փոքրիկ պատմություն հորինիր
—————————————————————————

Հատված 2 — Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
2․ Հատվածից դու՛րս գրիր գոյականները, որոշիր՝ անձնանիշ են, թե՞ իրանիշ։
3․ Դու՛րս գրիր ածականները։

———————————————————————————

Հատված 3- Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
2․ Համացանցից որոնիր Համբարձման ծեսի մասին տեղեկություններ, մշակիր, և տեղադրիր բլոգումդ։
3․ Կատարի՛ր տեստային առաջադրանքը՝ Թեստ 4

Մեծ ալիքն ու փոքր ալիքը

Ծանոթացի՛ր Դոնալդ Բիսեթ-ի կենսագրությանը, Մեծ ալիքն ու փոքր ալիքը պատվածքը կարդա՛ և կատարի՛ր ներքևում գրված առաջադրանքները
Առաջադրանքներ՝
Ի՞նչ պետք է անեն մեծահասակները կամ ի՞նչ չեն անում (ստեղծագործի’ր)

Մեծ ալիքին համեմատե’ք ձեր ծնողների հետ. ինչպե՞ս են նրանք կատարում ձեր ցանկությունները: Ո՞ր տարբերակն է նախընտրելի. ինչու՞:

Այդպիսի մեծահասակների հետ շփումը ինչպե՞ս է անդրադառնում փոքրերի վրա:
Հիշի՛ր մի դեպք, երբ մեծահասակներից սխալ օրինակ ես վերցրել և հետևանքների համար զղջացել ես կամ պատժվել:
Ի՞նչը օգնեց ալիքին, որ նա դառնա խաղաղ ու ծաղկաշատ լիճ:
Ի՞նչ պետք է անեն մեծահասակները կամ ի՞նչ չեն անում (ստեղծագործի’ր)

Ես շատ կուզենայի, որ մեծահասակների քարտը լիներ երեխաների մոտ և նրանք ոչ թե խնդրեին գնել իրենց ուզածը, այլ գնային և այդ քարտով գնումներ կատարեին։ Ես շատ եմ ուզում ամեն օր մի նոր խաղ ունենալ, բայց ինձ ասում են՝ դու արդեն մեծ ես, ի՞նչ խաղալիք։ Ես էլ արդեն ամաչում եմ խաղալիք ուզել, բայց սրտանց նոր խաղալիքի մասին եմ երազում։ Վերջերս սկսեցի շատ լեգոներ ուզել և մայրիկս գնեց ինձ համար։ Ամեն օր խաղում էի դրանցով, բայց արդեն ձանձրացել եմ, սակայն վախենում եմ ասել այդ մասին։ Մայրիկն այդքան գումար է ծախսել լեգոների վրա։ եթե ասեմ ձանձրացել եմ, մյուս անգամ չի գնի ուրիշ խաղալիք։ Ուզում եմ, որ նա հասկանա, որ ես ամենաշատը նոր խաղալիքներ եմ ուզում։ Ես ու մայրիս էլ Մեծ ու Փոքր ալիքների նման ենք՝ միշտ միասին։

Իմ դասընկերներն ինձ շատ են ասում, որ ես մուննաթով եմ խոսում։ Ինձ թվում է ես դա սովորել եմ մայրիկիցս։ Նա երբեմն դժգոհում է, բարկանում, բայց ինչքան հասկանում եմ, անտեղի չէ նրա բարկանալը։ Ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ նա խաղաղ է և ինձ հետ մուլտֆիլմ է նայում։ Բայց դա հեշտ գործ չէ։ Ես ստիպված եմ լինում մի քանի օր համոզել մայրիկին, որ ինձ հետ ֆիլմ դիտի։ Մայրիկը ֆիլմը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնում ինձ, որի իրեն կարողացել եմ համոզել։

 

 

 

Հետաքրքիր դրվագ Աղայանի և Թումանյանի կյանքից

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

 Լսե՛ք նյութի ձայնագրությունը 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ (Ասլան ապերն ու Ասլան բալան)

downloadՂազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը:
Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:
Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ:
Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:
Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:
Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Նոր նյութ՝ Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են:

 

Երբ փոքր ես լինում, նախորդ կյանքերիդ փորձը հիշում ես, նուրբ աշխարհը տեսնում ես և հիշողությունդ դեռ ջնջված չի լինում։ Փոքր տարիքում մարդը դեռ շատ հեեռացած չի լինում իր նախորդ կյանքից, բացի դա նա անմեղ է լինում, դրա համար հրեշտակները նրա շուրջն են լինում, խոսում նրա հետ, բացատրում ամեն ինչ։ Երեխան տեսնում է նրանց և խոսում միայն իրենց հասկանալի լեզվով։ Ինչքան մարդը մեծանում է, նոր աշխարհը իրեն հեռացնում է իր հին կյանքից և նա սկսում է շատ բաներ չհասկանալ, քանի որ սկսում է մոռանալ։ Որոշ աղոտ հիշողություններ բացվում են նրա ուղեղում և անմիջապես փակվում՝ ինչպես դռան ճեղքից թափանցած լույսը։ Եթե մարդը հասկանա, որ բազմաթիվ կյանքեր է ապրում,  նույնիսկ մեծ տարիքում նրա համար առաջվա սանդուխքը կրկին կբացվի։ Նրա համար հրաշքները սովորական ու բնական բաներ կթվան։ Նա կբացահայտի կյանքի հրաշքները և կձգտի ավելի լուսավոր գիտելիքներ ձեռք բերելուն և գիտակցությունը բարձրացնելուն։

Էլեկտրական հոսանք, Կայծակ

Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:

 Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

technika_podarok.jpg

 Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:

120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg

Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Էլեկտրական հոսանք

Հարցեր

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

2․ Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս:

Բաց հաղորդալարերին կպնել չի կարելի։ Թաց ձեռքերով կամ ոտքերով հոսանքին մոտ չի կարելի գտնվել։ Երկաթը հաղորրդիչ է և պետք չէ հոսանքին կպնել եևկաթով։ կարելի է կպնել փայտով։

3․ Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:

մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը։

4․ Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:

5․ Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

6․ Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Մարմինների էլեկտրականացում

Հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմիններ ձգելու հատկություն: Այդպիսի հատկությամբ օժտված է ոչ միայն սաթը, այլև շատ այլ մարմիններ: Դրանում համոզվելու համար կարող եք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը:
Ճկազանգվածե քանոնը մեջտեղից կախե՛ք թելով և լավ շփե՛ք մորթու կամ շորի կտորով: Եթե նրան մոտեցնեք նույն ձևով լիցքավորված մեկ այլ քանոն, կտեսնեք, որ քանոնները վանում են միմյանց:
Նույնը փորձը կատարե՛ք ապակե ձողերով, որոնք էլեկտրականացրել եք թղթով կամ մետաքսով շփելու միջոցով: Կտեսնեք, որ լիցքավորված ապակե ձողերը ևս վանվում են միմյանցից:
Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:
Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով: Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնը լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից:
Մարմինների էլեկտրականցում

Հարցեր՝
1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Երբ մարմինները միմյանց վանում կամ ձգում են։

3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:

 

  • Դրական էլեկտրական լիցք են անվանում այն լիցքը, որը ունի, օրինակ, պրոտոնը։ Պայմանականորեն ընդունված է, որ ապակե ձողի վրա մետաքսով շփելուց առաջացող լիցքը դրական է։

 

 

  • Բացասական էլեկտրական լիցք են անվանում այն լիցքը, որը ունի էլեկտրոնը։

 

Հավատալիքներից մինչև աշխարհի կրոնական և գիտական ընկալում, գիտությունների համադրություն

Հին ժամանակներում մարդիկ փորձում էին հասկանալ աշխարհը՝ դիտելով բնությունը։ Նրանք չէին կարող գիտականորեն բացատրել անձրևը, կայծակը կամ երկրաշարժերը, և այդ պատճառով առաջացան տարբեր հավատալիքներ։ Մարդիկ կարծում էին, որ աշխարհում կան բարձր ուժեր, որոնք ղեկավարում են բնությունն ու մարդու կյանքը։ Կան չար ու բարի ոգիներ, որոնց պետք է զոհեր մատուծել, նրանց նվիրված ծեսեր անել։

Ժամանակի ընթացքում տարբեր ժողովուրդների մեջ ձևավորվեցին կրոններ։ Շատերը կարծում են, որ կրոնները օգնում են մարդուն հասկանալ՝ ինչպես ապրել ճիշտ, ինչ անել, որպեսզի լինի բարություն և արդարություն աշխարհում։ Կրոնը մարդկանց տալիս է հույս, ուժ և բարոյական արժեքներ։

Կրոնը մարդը չի ստեղծել իր ցանկությամբ։ Ես կարծում եմ, որ ժամանակների Մայրը, Տիեզերքի Աստվածը կամ Բարձրյալը, ինչպես կուզեք անվանեք, տարբեր ժամանակներում իր զավակներին ուղարկել է տարբեր ժողովուրդների մեջ։ Նրանք մարդկանց փոխանցել են փրկարար գիտելիքներ, ճշմարտություն և լույս։ Այդ կերպ կրոնը դարձել է կապ Բարձրյալի և մարդու միջև, որպեսզի մարդը չկորցնի իր հոգևոր ուղին։

Հետագայում զարգացավ նաև գիտությունը։ Գիտնականները սկսեցին ուսումնասիրել աշխարհը փորձերի և ապացույցների միջոցով։ Գիտությունը բացատրեց շատ բաներ՝ օրինակ, թե ինչպես է աշխատում մարդու մարմինը կամ ինչու է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը։

Այսօր շատ մարդիկ հավատում են, որ գիտությունն ու կրոնը կարող են գոյություն ունենալ միասին։ Եսո կարծում եմ, որ գիտությունը դեռ զարգանալու տեղ ունի, որ բացատրի բնության երևույթները և այն հոգևոր գիտելիքներրը, որ փոխանցել են մեզ մարդկության Մեծ Ուսուցիչները՝ Քրիստոսից մինչև Բուդդա։ Պետք է ոչ թե հերքել կրոնը, երբ գիտությունը չունի դրա պատասխանը, այլ փորրձել գիտությունը զարգացնել, որ ստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները։


Նորարարություններն ու գաղափարները փոխում են աշխարհը

Մարդկության զարգացումը միշտ կապված է եղել նոր գաղափարների հետ։ Երբ մարդիկ լսում են նոր մտքեր և փորձում դրանք օգտագործել, աշխարհը փոխվում է։

Նորարարություններից են էլեկտրական լույսը, հեռախոսը, համակարգիչը և ինտերնետը։ Դրանք օգնում են մարդկանց ավելի արագ սովորել, շփվել և աշխատել։ Բժշկության մեջ նոր գաղափարների շնորհիվ հնարավոր է դարձել բուժել շատ հիվանդություններ։

Բայց ոչ միայն տեխնիկան է փոխում աշխարհը։ Մարդուն փոխում են նաև հոգևոր գաղափարները, որոնք սովորեցնում են բարություն, սեր և պատասխանատվություն։ Երբ նորարարությունն ու հոգևոր գիտելիքը միասին են, աշխարհը դառնում է ավելի հավասարակշռված և խաղաղ։

Ես կարծում եմ, որ կրոնը, գիտությունը և փիլիսոփայությունը հակառակ բաներ չեն, այլ մեկը մյուսին լրացնող ճանապարհներ են։ Դրանք օգնում են մարդուն ավելի լավ հասկանալ ինչպես աշխարհը, այնպես էլ ինքն իրեն։

Իմ կարծիքով կրոնը մարդուն օգնում է հասկանալ կյանքի իմաստը և չկորցնել իր հոգևոր ուղին։

Գիտությունն օգնում է մարդուն հասկանալ, թե ինչպես է աշխատում աշխարհը։ Գիտության շնորհիվ մարդիկ բացատրել են բնության շատ երևույթներ, ստեղծել են տեխնիկա, բուժել հիվանդություններ և հեշտացրել մարդու կյանքը։ Գիտությունը կարևոր է, որովհետև սովորեցնում է մտածել փորձերի և փաստերի միջոցով։

Փիլիսոփայությունը օգնում է մարդուն խորությամբ մտածել։ Այն ստիպում է հարց տալ՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչ է ճշմարտությունը և ինչ է մարդը։ Փիլիսոփայությունը կանգնած է գիտության և կրոնի միջև և օգնում է հասկանալ երկուսին էլ։

Ես կարծում եմ, որ երբ կրոնը, գիտությունը և փիլիսոփայությունը միասին են, մարդը դառնում է ավելի ամբողջական։ Գիտությունը առանց հոգևոր արժեքների կարող է վտանգավոր լինել, իսկ հավատը առանց մտածելու կարող է կուրացնել մարդուն։ Այդ պատճառով լավագույն ճանապարհը նրանց համադրությունն է, որտեղ կա և՛ գիտելիք, և՛ մտածողություն, և՛ հավատ Բարձրյալի հանդեպ։

Անուշ

Ընթերցում ենք նախերգանքը, վերլուծում, պոեմի մասին հետաքրքիր տեղեկություններ գտնում համացանցից։

Անուշ պոեմը նախերգանքը համբարձման գիշերվա մասին է։ Փերիները գիշերով հավաքվում են՝ ողբալու ջահել սիրահարի վաղամեռ սերը։ Բոլորը հառաչում են ողջ գիշեր։ Երբ լույս բացվում է, անհայտանում են լեռնային վտակների ալիքների և հաստաբուն կաղնու մեջ։

Կատարի՛ր առաջադրանքը

Գոյականի հոլովումը

 

  1. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր տրված գոյականները:

 

Գնդակին, արկինն, ջրին, քարին կույտին, բնին:

Տղան ոտքը զգուշորեն մոտեցրեց (ինչի՞ն): ջրին

 

  1. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:

 

Տարիներ շարունակ (թանգարանը) սիրով ընդունում էր այցելուներին:

Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:

Չի կարողանում կտրվել իր ստեղծած (թանգարանից):

Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (թանգարանով):

(Թանգարանում) ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

 

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված բառակապակցություններով:

 

Լեռներւսմ գտնվող, լեռներում ապրող մարդիկ, լեռան նման բարձրանալ, լեռներով ծածկված:

Լեռներում ապրող մարդիկ, հավաքվել էին օտարական հյուրին տեսնելու:

Լեռներում գտնվող այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին:

Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր լեռան նման բարձրացել ու կանգնել:

լեռներով ծածկված երկիր է Հայաստանը:

 

  1. Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը (բոլորն էլ ընդգծված են):

 

Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:

Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:

Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:

Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:

Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:

Ինձ արջով մի՛ վախեցնի:

Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:

 

  1. Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, –ով վերջավորությունները:

 

Ծով

Ծովին նայում էր նկարիչը ու նկարում։

Ծովով մարդիկ բեռներ են տեղափոխում։

 

Ճանապարհ

Ճանապարհին տեսանք մի հսկայական ծառ։

Նեղ ճանապարհով դժվարությամբ անցնում էին մեքենաները։

 

Մեքենա

Մեքենային մոտեցավոստիկանը։

Մենք սլացանք մեքենայով դեպի հարևան գյուղը։

 

  1. Քաղաք,տնակ, դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:

 

Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել: քաղաքում

Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու: Տնակն

Դասարանից դուրս մոռանում է դասի մասին: Դասարանից

Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը: քաղաքով

Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի: տնակին

Իր տնակից հեռանալ չի կարողանում: տնակից

Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել: դասարանում

Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր: տնակով

Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով: քաղաքը

Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին: դասարանին

Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք: քաղաքից

Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք: դասարանով

Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում: տնակում

Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին: քաղաքին

Այդ օրվանից դասարանը դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը: դասարանը

 

  1. Տրված բառերը՝ հոլովների անունները, բառակազմական վերլուծության ենթարկի՛ր և փորձի՛ր բացատրել իմաստները:

 

Ուղղական-ուղիղ, տրական-տուր, բացառական-բացառել, գործիական-գործ ներգոյական-ներս:

 

  1. Բառերի տրված ձևերը տեղադրի՛ր հոլովման այս աղյուսակում:

 

Հեքիաթում, հեքիաթից, հեքիաթ(ը), հեքիաթով, հեքիաթի(ն), դպրոց(ը), դպրոցի(ն), դպրոցից, դպրոցով, դպրոցում:

Ուղղական –հեքիաթ, դպրոց(ը),

Տրական –հեքիաթին, դպրոցի(ն),

Բացառական –հեքիաթից, ), դպրոցից

Գործիական –հեքիաթով, , դպրոցով

Ներգոյական –հեքիաթում, դպրոցում

 

  1. Տրված բառաձևերը առանձնացրո՛ւ ըստ հոլովների: Ո՞ր բառը բոլոր հոլովաձևերը չունի:

 

Ծովում, ծովից, ծովը(ը), ծովով, ծովի(ն), նավաստի(ն), նավաստու(ն), նավաստուց, նավաստով, սենյակում, սենյակ(ը), սենյակով, սենյակի(ն), սենյակից, բանաստեղծից, բանաստեղծ(ը), բանաստեղծով, բանաստեղծի(ն):

 

  1. Դաշտ, աշակերտ գոյականները հոլովի՛ր: Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

 

 

  1. Տրված բառերը խմբավորի՛ր՝ ըստ Ա և Բ խմբերի: Յուրաքանչյուր խմբի բառերը ի՞նչ հարցերի են պատասխանում և ի՞նչ հոլովով են դրված:

 

Գյուղ(ը), օրվա(ն), կին(ը), գարուն(ը), այգու(ն), օր(ը), մերոնց, անկում(ը), գյուղի(ն), այգի(ն), ընկերահու(ն), երկիր(ը), գարնան(ը). գիշեր(ը) անկման(ը), ընկերուհի(ն), երկրի(ն), կնոջ(ը), ընկեր(ը), գիշերվա(ն), մերոնք, ընկերոջ(ը):

 

Ա. Քեռի(ն), լիճ(ը), …:

Բ. Քեռու(ն), լճի(ն), …:

 

  1. Տրված գոյականների՝ ո՞ւմ կամ ինչի՞(ն) հարցին պաւրասխանող ձևեր (տրական հոլով) կազմի՛ր: Ստացածդ բառերի վերջավորություններն րնւյգծիր:

 

Հեղինակ-հեղինակին, ծովակալ-ծովակալին, ինժեներին, ճարտարապետին, տնտեսուհի-տնտեսուհուն, նավաստի-նավաստուն տեր-տիրոջը, քույր-քրոջը, ընկույզ-ընկույզի, գիրք-գրքի, գագաթ-գագաթի, ընկուզենի-ընկուզենու, գինի-գինու, ձիու, աշուն-աշնան, շարժում-շարժման, տարի-տարվա, ամիս-ամսվա, ձերոնք-ձերոնց, պապոնք-պապիենց, մարդիկ-մարդկանց, կանայք-կանանց, քաղաքներ-քաղաքների, գրքեր-գրքերի:

 

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված գոյականների՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցին պատասխանող ձևերը (տրական հոլով): Ա և Բ շարքի բառերից ստացված ձևերն ինչո՞վ են տարբերվում:

 

Ա. Երգ, մարդ, գարուն: երգին, մարդուն, գարնանը

Բ. Հայր, տուն, ընկերություն: հոր, տան, ընկերության

Մտածել … մասին:

 

  1. Տրված բառերի ուղիղ ձևերը գրի՛ր և փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբի բառաձևերի տարբերությանը:

 

Ա. Կատվի-կատու, տղայի-տղա, աքլորի-աքլոր, մարդո-մարդ, ամուսնու-ամուսին, բալենու-բալենի, ձկան-ձուկ, գառան-գառ, ամսվա-ամիս, ամառվա-ամառ, սկեսրոջ-սկեսուր, դասընկերոջ-դասընկեր, Սահակենց-Սահակ, մարդկանց-մարդիկ, աղջկա-աղջիկ, սիրո-սեր:

Բ. Մոր, եղբոր, տան, ձյան, անկյան, քաջության, գիտության, արյան, անվան, դստեր:

 

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականով փոխարինելով: Ավելացրածդ բոլոր բառերն ի՞նչ հոլովով դրվեցին:

 

Կարոտել ո՞ւմ: Կարոտել ինչի՞ն: քույրիկին, ուրախ օրերին

Փաթաթվել ո՞ւմ: Փաթաթվել ինչի՞ն: հայրիկին, վերմակին

Կպչել ո՞ւմ: Կպչել ինչի՞ն: ծնողին, նստարանին

 

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով: Ավելացրածդ բառերը որ դեպքում ի՞նչ հոլովով դրվեցին:

 

Գրկել եմ ո՞ւմ: Գրկել ի՞նչ(ը): փոքրիկին, ծառը

Խանգարել ո՞ւմ: Խանգարել ի՞նչ(ը): մայրիկին, դասը

Պաշտպանել ո՞ւմ: Պաշտպաեել ի՞նչ(ը): զինվորին, հայրենիքը

 

  1. Տրված բառերի բացառական հոլովաձևերը (ումի՞ց, ինչի՞ց) կազմի՛ր: Ստացված բառերի վերջավորություններն ընդգծի՛ր:

 

Պապ-ից, թոռ-ից, որ-ից, տն-ից, գյուղ-ից, քաղաք-ից, անկողն-նուց, քամ-ուց, գին-ուց, կաղն-ուց, բանալ-ուց:

 

  1. Տրված բառաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և Ա և Բ խմբի բառաձևերի կազմության տարբերությունը գտի՛ր:

 

Օրինակ՝

մարդուց – մարդ-ուց, տանից – տան-ից:

Ա. Բառ-ից, գյուղ-ից, այց-ուց, որդ-ուց, ծերուն-ուց, երդում-ից, շաբաթ-ից, լեռներ-ից:

Բ. Գարնան-ից, մահվան-ից, շաբաթվան-ից, ընկերոջ-ից, մոր-ից, մարդկանց-ից, կանանց-ից:

 

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

 

Հուզվել ինչի՞ց: պատմությունից

Մաշվել ինչի՞ց: կարոտից

Հալումաշ լինել ինչի՞ց: սիրուց

 

  1. Տրված բառերի գործիական հոլովաձևերը (ումո՞վ, ինչո՞վ) կազմի՛ր: Ստացված բառերի վերջավորություններն ընդգծի՛ր:

 

Ա. Որդի-որդիով, հայրիկով, քրոջով, դաշտով, քաղաքով, անտառով, փողոցով

Բ. Ուրախությյամբ, քաջությամբ, օգնությամբ:

 

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

 

Պատել ինչո՞վ: ձյունով

Շրջապատել ինչո՞վ: մեքենայով

Զբաղվել ումո՞վ: Զբաղվել ինչո՞վ: աշակերտով, դասով

 

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

 

Հիանալ ումո՞վ: Հիանալ ինչո՞վ: բանաստեձղծով, բանաստեղծությամբ,

Սքանչանալ ումո՞վ: Սքանչանալ ինչո՞վ: գեղեցիկով, գեղեցկությամբ

Տարվել ումո՞վ: Տարվել ինչո՞վ ընկերոջով, խաղով

 

  1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

 

Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողությունը) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակին) պատրաստված առաջին օպտիկական (գործիքն է): Ժամանակակից (ակնոցը) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողությունը) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոցի) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմում): Հայտնի է, որ (գլադիատորները) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկեսում) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտից) պատրաստված մեծ (ոսպնյակ):

 

  1. Նախադասությունն այնպես փախի՛ր, որ ընդգծված բառը փակագծերում տրված ձևով (հոլովով) լինի, և նախադասության իմաստը չփոխվի:

 

Օրինակ՝

Բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությունը պայմանավորված է կլիմայական գոտիներով: (գոտիների) – Բուսական ու կենդանական աշխարհը փոփոխվում է ըստ կլիմայական գոտիների:

 

Արարատյան դաշտի բնակիչները կիսաանապատային գոտու ներկայացուցիչներ են: (դաշտում)

Արաքսի ափին՝ եղեգնուտներում, վարազն է ապրում: (ափի):

Այլ է Հայաստանի խոտավետ լեռնային տափաստանների՝ Շիրակի, Ապարանի, Լոռու կենդանական աշխարհը: (տափաստաններում)

Հին հունական փիլիսոփա Արիստոտելի կարծիքով երկնային տարածությունը կառուցված է յոթ մասից: (Արիստոտելը)

Միջնադարամ նույնպես եղել է այն կարծիքը, որ երկինքը բաղկացած է յոթ մասից: (երկնքում, մաս):

Ասում էին, որ յոթերորդ երկնքում երջանկությունն է իշխել: (երջանկության)

 

  1. Նախադասության միտքն այնպես արտահայտի՛ր, որ ընդգծված բառը փակագծերում տրված հոլովով լինի:

 

Թուրինի թանգարաններից մեկում, օրինակ, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում: (թանգարանում)

Եգիպտացի հնւսգույն քանդակագործի ստեղծած լողորդի շարժումները նման են ժամանակակից բրաս լողաձևի տարրերին: (տարրերը)

Նախորդ հարյուրամյակի առաջին կեսերին մրցումներ են կազմակերպվել ռուսական բանակի «լողացող թիմերի» միջև: (թիմերը)

Սպորտային լողով առաջին անգամ իսկապես հետաքրքրվել են Անգլիայում, 1877 թվականին: (լողը)

 

 

Գոյականն ունի հինգ հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական:

Տրական հոլովը կազմվում է կա՛մ վերջավորությունների (ի, ու, ան, վա, ոջ, ց) օգնությամբ, կա՛մ հիմքում որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոխվելով (օրինակ՝ հայր – հոր, տուն – տան):

Բացառական հոլովը կազմվում է -ից, -ուց վերջավորությունների օգնությամբ:

Գործիական հոլովը կազմվում է -ով կամ վերջավորությունների միջոցով ( վերջավորությունից առաջ հիմքի ն հնչյունը դառնում է մ. օգնության+բ – օգնությամբ):

Ներգոյական հոլովը կազմվում է –ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը (ոչ թանձրացական գոյականներ, անձ ցույց տվող գոյականներ և այլն) ներգոյական հոլովով չի գործածվում: Ներգոյական հոլովի իմաստը կարելի է արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ (պահարանում – պահարանի մեջ):