Չիկարելիի նոր արկածները. Հյուրասիրություն

Եթե հիշում եք, բանաստեղծն անտառում ճկույթի չափ մի տղայի հանդիպեց։ Նա Մուշեղն էր, ով իր փոքրանալու պատմությունն էր պատմում նրան։ Այս գլխում ճկույթի չափ դարձած Մուշեղը այլևս չէր ուզում պատմել ոչինչ։ Նա ուզում էր մեծանալ և տուն գնալ։ Բանաստեղծը տղային ասաց, որ սպասի, իսկ ինքը վազեց դեղատուն, որ տղայի մեծանալու համար դեղաբույս գնի։ Դեղատան աշխատողն իր վաղեմի ընկերն էր։ Լսելով փոքր տղայի մասին՝ նա հանգստացնող դեղաբույս նշանակեց բանաստեղծին, քանի որ կարծում էր, թե նրա մոտ երևակայության բորբորքում է։ Այդպես մտածեց նաև Պրոֆեսոր Թանգունին։ Բանաստեղծը թևաթափ վերադարձավ տղայի մոտ։ Հետո միասին գնացին Կեչառիսի վանք։ Երբ վերադարձան անտառ, տղան սոված էր։ Նա ասաց, որ ինքն է հյուրասիրլու ճաշը։ Սկսեցին սունկ հավաքել, հետո դրեցին սալաքարի վրա և արևի տակ խորովեցին։ Հետո տղան մի զանգակածացիկ քաղեց և մեջը լցրեց ծաղիկներից հավաքած հյութը։ Դա ամենահամեղ թեյն էր, որ բանաստեղծը երբևէ ըմպել էր։ Հետո Չիկարելին խնդրեց, որ իր համար հեքիաթ պատմի, սակայն չէր հավանում ոչ մեկը, քանի որ չէր ուզում, որ հեքիաթը լիներ թագավորի, արքայազնի կամ կենդանիների մասին։ Բանաստեղծը նրան պատմեց իր պապերից լսած ամենալավ հեքիաթը՝ Վանա ծովակի մասին։ Հեքիաը մի երիտասարդ տղայի մասին էր, ով այգեպանի աղջկան՝ Թամարին էր սիրահարվել։ Թամարի հայրը պայման էր դրել․ Մինչև տղան Ծովակի մեջ կղզի չսարքի և այնտեղ վարդեր չաճեցնի՝ ինչպես իր վարդանոցն է, աղջկան չի ամուսնացնի նրա հետ։ Տղան գիշեր-ցերեկ ժայռեր է պոկում ու լցնում Վանա ծովը։ Մի օր, երբ այլևս ծովը կուլ չտվեց քարերը, տղան աշխարհով մեկ եղավ։ Նա հող բերեց և մի տարում գեղեցիկ այգի ստեղծեց։ Գնաց այգեպանի տուն, սակայն ոչ այգեպանը կար, ոչ էր Թամարը։ Իսկ այգին անտեր էր ու չխնամված։ Տղան նայեց ջրի մեջ և տեսավ մի ծերունու։ Կարծեց, թե այգեպանն է, բայց դա ինքն էր՝ ծերացած։

22.02

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից
    8 + 56 + 12=76
    240 + 60 + 248=548
    247 + 950 + 50=1247
    98 + 998 + 9998 + 2 + 2 + 2=11100
    7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13=70
  2. Ավտոմեքենան 2 օրում անցավ 300կմ ճանապարհ։ Որքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան յուրաքանչյուր օրում՝ գիտենալով, որ I և II օրերի անցած ճանապարհների տարբերությունը 50 կմ է։ 125 կմ,175 կմ
  3. Դպրոցում սովորում է 450 աշակերտ։ Աղջիկները 12- ով քիչ են տղաներից։ Քանի՞ տղա է սովորում այդ դպրոցում։213կմ, 237կմ
  4. Շաբաթօրյակին մասնակցում էին 125 աշակերտ։ Աղջիկները 11-ով շատ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ էր մասնակցում այդ շաբաթօրյակին։

125-11=114

114:2=57+11=68

  1. Գտիր այն թվերը, որոնց տարբերությունը 451 է, իսկ գումարը՝ 1451:

1451-451=1000

Արջեր

Արջեր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

           Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

           Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

           Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

           Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

  • Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ,  դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ
  • Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։
  •  
  • Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։

Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին

Իմացա, որ արջերը կարողանում են այդպես լողալ, ուտել փոկեր և բույսեր։

  • Ի՞նչ է նշանակում <լույս աշխարհ գալ> դարձվածքը։

Ծնվել

  • Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

Արտաքին-ներքին

Ամենախոշոր-ամենամանր

Հուսալի-անպարտաճանաչ

Վտանգավոր-անվտանգ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Արջեր, ցեղակիցներ

10    Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

20.02

  1. Հակոբն ունի 120 դրամով ավելի գումար, քան Արան։ Նրանք միասին ունեն 1320 դրամ։ Որքա՞ն դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը։600 – 720
  2. Երկու հողամասերից մեկի մակերեսը 225 մ–ով մեծ է մյուսի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445 մէ։1335-1110
  3. Կարենը խաղողի համար 450 վճարեց դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յւորաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։1550-1100
  4. Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտիր այդ թվերը՝ իմանալով, որ դրանց գումարը 425 է։200-225
  5. Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 25-ով։ Գտիր այդ թվերը՝ իմանալով, որ դրանց գումարը 435 է։205-230
  6. Հայկի մտապահած թվին գումարելով 64` կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է:1236-1172
  7. Գտիր այն յոթ հավասար թվերը, որոնց գումարը 4270 է։610

  8. Գտիր թվի մասը
    50-ի 1/5-ը=10
    90-ի 2/9-ը=20
    34-ի 2/17-ը=4
    102-ի 2/3-ը=68
  9. Գտիր թիվը, որի
    2/5-ը 40 է = 100
    3/8 -ը 30 է = 80
    4/7-ը 28 է = 49
    9/10-ը 180 է = 200

Արծիվն ու կաղնին

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

1898


Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրե՛ք 10 գոյական, պարզեք դրանց կազմությունը՝ բարդ,
    պարզ, ածանցավոր․․․:

Անտառ-պարզ

Կաղնի-ածանցավոր

Արծիվ-պարզ

Արքա-պարզ

Հավք-ածանցավոր

Թև-պարզ

Ճյուղպարզ

Ճանկ-պարզ

Պատասխան-պարզ

Տարի-պարզ

  • Ինչո՞ւ հենց արծիվ ու կաղնին վիճեցին, ոչ թե ասենք բարդին ու կաքավիկը:

Որովհետև երկուսն էլ արքա են, մեկը թռչունների, մյուսը՝ անտառի։

  • Քո կարծիքով կաղնի՞ն էր ավելի պարծենկոտ, թե՞ արծիվը: Պատասխանդ հիմնավորի՛ր։

Արծիվը։ Նա սկսեց՝ գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.․․

  • Ի վերջո ո՞վ հաղթեց: Պատասխանդ հիմնավորիր համապատասխան տողերով:

Կաղնին հաղթեց։

-Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին

  • Քո համակրանքն ո՞ւմ կողմն էր, ինչո՞ւ:

Կաղնուն եմ համակրում, որովհետև արծիվը չարախոս էր ու ինքնահավան։ Չնայած՝ կաղնին նույնպես հպարտ ու անզիջում էր։

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

 Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

  • Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:

  • Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:

  • Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Դրականը այն է, որ չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Բացասականն այն է, որ մարդիկ կարող են խրվել ճահճի մեջ և խեղդվել։ Նաև այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ։

19.02

Թվի մաս գտնելը  և  թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Թվի մաս գտնելը: 

Օրինակ՝ 24-ի   մասը գտնելու համար  24։8‧1=3։

33333333

Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը։

Օրինակ՝ Գտիր այն թիվը, որի    մասը 50  է։

5050

Դրա   համար  50‧2։1=100:

Օրինակ՝ Հաշվիր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա  մասը 6սմ է։

           6սմ                          6սմ                     

6սմ ‧2=12սմ։

Առաջադրանքներ

  • Հաշվիր

30-ի    մասը: 15

     164-ի    մասը: 41

      3000-ի     մասը:300

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է:80

 մասը 12 է:96

 մասը 16 է:160

 մասը 1 է:40

 մասը 30  է:60

 մասը 164 է:656

 մասը  3000  է:  300 000

  • Հաշվիր

120-ի    մասը: 120: 100

     104-ի    մասը: 68

      300-ի     մասը:21

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է: 25

 մասը 12 է: 32

 մասը 16 է: 20

 մասը 1 է: 8

 մասը 30  է: 20

 մասը 164 է: 405

 մասը  3000  է:  100 000

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ   թիվը։240
  • Անահիտը գնել էր  800գ  շաքարավազ, որի  մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն  շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։400գ
  • Դավիթը տնից  դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի   մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։100մ
  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը: 10

Դիցաբանություն և առասպել

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի

Նախնադարում մարդիկ բնության երևույթները չեն կրողացել բացատրել, հորինել են Աստվածներ։ Նրանք միայն չեն եղել մարդանման։ Եղել են նաև վիշապներ, արալեզնել, քջքեր, հավերժահարսներ և այլն։ Դիցաբանություններն ու առասպելները հորինված են, սակայն դրանք այդ ժողովրդի արժեհամակարգն է ներկայացնում, որը փոխանցվում է սերնդեսերունդ։

  • Ո՞վքեր էին առասպելի հերոսները

Բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումներով կերպարները։

  • Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/ «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ», <<րա Գեղեցիկ և Շամիրամ>>, Սասունցի Դավիթ, Մեծ Մհեր, Փոքր Մհեր
  • Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/

Արա Գեղեցիկ և Շամիրամ

  • Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Գառնու տաճարը

Չիկարելիի նոր արկածները

Այսօր կարդացի երկու գլուխ։

1․ Ինչի մասին էին զրուցում մայրիս ու քույրիկս։

Ես ուզում էի քնել, որ նորից երազումս տեսնեմ փղին։ Քնեցի և երազումս տեսա, որ փիղը կոտրել է շղթն և վզվզում է իր հայրենի ջունգլիներով։ րթնացա և պատահական լսեցի մայրիկիս ու քույրիկիս զրույցը։ Նրանք զրուցում էին, և քույրիկս ասում էր, որ ինձ պետք է տանել բժշկի, որովհետև ես նիհարում և փոքրանում էի։ Մայրիկս ասաց՝ ոչ նա վազվզում է, չարաճճի բաներ է անում, դրա համար էլ փոքրանում է։ Հետո նորից քնեցի ու արթնացա մայրիկիս այնից։

-Մուշե՛ղ, արթնացիր։ Դուք գնում եք տիկնիկային թատրոն։

2․ Հանդիպում կախարդ պառավի հետ

Ինձ ասացին, որ Տիկնիկայինում խելոք մնամ։ Երեխաներով հավաքվեցինք բակում։ Եկավ ուսուցչուհին՝ Երմոնիա Բալաբեկովնան և մեզ տարավ Տիկնիկային թատրոն։Երբ հասանք Տիկնիկային թատրոն, ուսուցչուհին ասաց, որ դեռ ժամանակ ունենք և կարող ենք Տիկնիկների թանգարան գնալ։ Մենք հայտնվեցինք տիկնիկների աշխարհում։ Տնօրենը սկսեց պատմել, թե որ տիկնիկը որ երկրից են բերել, թե ինչի համար են ձեռնոցով տիկնիկները, մարիոնետները և այլն։ Ինձ համար ձանձրալի էր այլևս նրան լսելը և ես որոշեցի ինքնուրույն ուսումնասիրել ամեն ինչ։ Նկատեցի մի դուռ, որի վրա գրված էր՝ <<Չի՛ կարելի ներս մտնել>>։ Էլի այդ զզվելի բառը․․․Ես հրեցի դուռը՝ մտածելով, որ այն փակ կլինի, սակայն դուռը բացվեց և ես հայտնվեցի ներսում։ Անկյունում շատ ու շատ տիկնիկների կողքին մի կախարդ պառավի խրտվիլակ կար։ Ես ինձ ստիպեցի չվախենալ և նրան հարգալից ողջունեցի։ Կախարդը սկսեց խոսել։ Նրան դուր չեկավ իմ դիմելաձևը և ասաց, որ ինքը ոչ պառավ է, ոչ էլ տատիկ։ Այլ 1000 տարեկան օրիորդ Սմբուլ Բմբուլին է, ով ապրում է անտառում, իսկ իր ընկերուհին իսկական պառավ է՝ 5000 տարեկան, ով ապրում է ճահճուտներում։ Չեմ հիշում, թե ինչ կատարվեց, բայց մենք երկար զրուցեցինք, և ինձ հաջողվեց նրան համոզել իբր ես արքայազն եմ։ Հանկարծ դուռը բացվեց-փակվեց և պառավը անշնչացավ։ Ես մոտեցա նրան և սկսեցի ուսումնասիրել։ Կարծում էի, թե փեշի տակ մարտկոցներ կամ լարեր կգտնեմ, քանի որ գիտեի, որ իրական կախարդ պառվներ գոյություն չունեն։ Սակայն ոչինչ չգտա և խցկվեցի խրտվիլակի մեջ, որպեսզի գլխի մոտ գտնեմ ինչ որ մարտկոցներ։ Հանկարծ զգացի, որ գլխով և ձեռքերով կախարդ պառավի մեջ եմ խցկվել։ Փորձեցի դուրս գալ, սակայն չստացվեց։ Այդ պահին ներս մտավ տնօրենը և երբ սկսեցի խոսել նրա հետ, նա սարսափած փախավ սենյակից, իսկ ես վզեցի նրա ետևից՝ աղաղակելով, որ ինձ դուրս հանեն պառավի միջից։ Իրարանցում սկսվեց։ Ծնողները երեխաների ձեռքը բռնած բղավում էին։ Բոլորը մտածում էին, թե չար կախարդ եմ և ոստիկան կանչեցին։ Ոստիկանը զենքը պահեց վրաս և ասաց, որ պետք է ոստիկանական բաժանմունք գնանք։ Ես արդեն շնչահեղձ էի լինում, օգնություն խնդրում։ Հնկարծ ուսուցչուհին ճանաչեց իմ ձայնը և ասաց, որ սա իր Մուշեղի ձայնն է։ Կանչեցին մի դերասանուհու, ով հմտորեն ինձ դուրս բերեց պառավի միջից։ Տնօրենն ինձ և ուսուցչուհուն կարգադրեց իր աշխատասենյակ գնալ։ Ուսուցչուհին ասաց, որ ես պետք է ներկայացումը դիտեմ, որն արդեն սկսվում էր, իսկ ինքը միայնակ գնաց տնօրենի և ոստիկանի հետ։ Քիչ հետո սկսվեց ներկայացումը և նույն պառավը բեմում ուրախ երգում և պարում էր։ Բոլորը ծիծաղում էին բացի ինձնից։ Ոստիկանը ուզում էր ինձ ոստիկանություն տանել՝ հասարակական կարգը խախտելու համար, սակայն ուսուցչուհին նրան համոզեց, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այդ օր մեր տանը ինձ նախատեցին։ Ես զգացի, որ էլի փոքրացել եմ։

16.02

Հաշվիր։

20 • 24=480

30 • 90=2700

1800 : 9=200

4800 : 80=60

90 • 700=63000

20 — 15 + 30 • 2 : 6=15

58 — (45 : 9 + 31) + 4 =26

54 : 9 : 2 + 77 : 11=10

Մեկ քառորդը գրիր կոտորակի տեսքով։1/4

Ութ քսաներորդը գրիր կոտորակի տեսքով։8/20

Հաշվիր 36-ի 2/9 Պատ՝․ 8

Հաշվիր 125-ի 3/5-ը։ Պատ՝․ 75

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

  1. Երկու տարբեր քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 120 կմ, իսկ մյուսը՝ 85 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև: Պատ՝․ 205 կմ։
  2. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլիստը: Շարժվելուց որոշ ժամանակ անց հեծանվորդն անցել էր 36 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 12 կմ էր: Որքա՞ն էր անցել մոտոցիկլիստը:

Պատ՝․ 48 կմ։