Imperatives

  • New English File Pre-Intermediate, slide 16, Unit 2A ‘Right place, wrong time.’ Read the three letters to the Holiday Magazine and match them with the photos. Then complete ex-es b and c on slide 17.
  • Round Up 2—Unit 7, slides 54, ‘The Imperative’, ex. 1, 2. Then do Ex. 1.
  • Imperatives in the positive and negative form ex. 1 and ex. 2

Make the imperatives negative by using “don’t”.
1. Drive her to the shopping mall.
.
2. Stop at the next gas station.
.
3. Put your books on the desk.
.
4. Water the plants.
Don’t water the plants.
5. Cross the street.
Don’t cross the street.
6. Tell him your address.
Don’t tell him your address.
7. Take an umbrella with you.
Don’t take an umbrella with you.
8. Close the door.
Don’t close the door.
9. Help her with the homework.
Don’t help her with the homework.
10. Tell them what happened yesterday.
Don’t tell them what happened yesterday.

Тема 13. Хобби, досуг и спорт․

Активная лексика урока
Досуг – ժամանց
Спорт – սպորտ
Хобби – հոբբի
Игра – խաղ
Играть – խաղալ
Шахматы – շախմատ
Песня – երգ
Петь – երգել
Танец – պար
Танцевать – պարել
Писать – գրել
Считать – հաշվել
Прыгать – ցատկել
Плавание – լող
Плавать – լողալ
Бег – վազք
Бегать – վազել
Футбол -ֆուտբոլ
Музыка – երաժշտություն
Теннис – թենիս
Книга – գիրք
Читать – կարդալ
Слушать музыку – լսել երաժշտություն
Играть в шахматы – շախմատ խաղալ
Плават в бассейне – լողալ լողավազանում
Читать книгу – գիրք կարդալ
Танцевать под музыку – պարել երաժշտության տակ
Бегать по утрам – առավոտյան վազել
Играть в теннис (футбол, регби, прятки) – խաղալ թենիս (ֆուտբոլ, ռեգբի, պախկվոցի)
Я умею – ես կարողանում եմ
Я не умею – ես չեմ կարողանում

 

Задание 1. Соедини русское слово с его переводом на армянский.
1. Плавать- б) լողալ
2. Играть-д) խաղալ
3. Танцевать-а) պարել
4. Книга-в) գիրք
5. Слушать музыку-լսել երաժշտություն

Задание 2. Расскажи вкратце о том, что ты умеешь и не умеешь и чем любишь заниматься в свободное время (свободное время – ազատ ժամանակ)․ Используй сочетания слов – я умею, я не умею, я люблю, я не люблю, я пытаюсь – ես փորձում եմ․

Я могу играть в игры.
Я не могу играть в регби.
Я люблю слушать музыку.
Я не люблю танцевать.
Я стараюсь бегать по утрам.

 

ԽՈՍՔԻ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

           ԽՈՍՔԻ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

. Մակդիր

 

Մակդիրը գեղարվեստական այն հատկանիշն է, հատկությունը, որը վերագրում է գոյականին և ունի փոխաբերական իմաստ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը: Արտահայտում է որոշակի վերաբերմունք:

 

Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:

 

 

. Համեմատություն

 

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Կազմվում  է ասես, կարծես, նման, որպես, պես, ինչպես եւ այլ բառերով:

Օր.՝ Աչքերդ ասես արեգակներ լինեն
. Փոխաբերություն

 

Նախադասություններն են, որնոք օգտագործվում են ոչ ուղիղ՝ փոխաբերական իմաստով:

Օրինակ՝  Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին: (ամպ ու լուսինը չեն կարող դուրս գալ)

 

Մակդիր —

  1. Կարդա՛ նախադասությունը և գտիր մակդիրը։
    Բացատրի՛ր՝ ի՞նչ հատկություն է այն ցույց տալիս։

    Գյուղի վրա իջավ արծաթե լռությունը։
  2. Լրացրու նախադասությունը համապատասխան մակդիրով։
    Ընտրիր՝ (քար, ոսկե, կրակ)
    Պապիկի պատմությունները երեխաների համար ոսկե հեքիաթներ էին։
  3. Տրված բառերից կազմիր մակդիր ունեցող նախադասություններ։
    (քամի, երգող, ծառեր)

Քամին կատաղի ոռնոցով պոկում էր տանիքները։

Փողոցում երգող մարդը իր քաղցր ձայնով գերեց անցորդներին։

Տատիկն իր ոսկե ձեռքերով իր այգու ծառերից քաղեց մրգեր և պատրաստեց համեղ կոմպոտներ։

  1. Տրված մակդիրներով կազմի՛ր կարճ նախադասություններ։
    ա) ծով վիշտ

Ընկերոջից բաժանվելուց հետո նրա հոգում ծով վիշտ էր ու կարոտ։
բ) կրակ աչքեր

Նորեկն իր կրակ աչքերով գերեց բոլորին։

  1. Գտիր և ընդգծիր մակդիրը։
    Լուռ անտառում հանկարծ լսվեց արծաթե ծիծաղը աղբյուրի։

Համեմատություն

  1. Կարդա նախադասությունը և գտի՛ր համեմատությունը։
    Տղայի աչքերը փայլում էին ինչպես աստղեր։

Աչքերը աստղերի հետ

  1. Լրացրու նախադասությունը համեմատությամբ։
    Աղջկա ձայնը մեղմ էր, ինչպես երգը։
    (օգտագործիր՝ ինչպես)
  2. Տրված բառերով կազմիր համեմատություն։
    (արագ, վազել, քամի)

Տղան արագ գրեց իր տնայինը, ինչպես գերազանցիկը։

Եղբայրս այնպես է վազում գնդակի ետևից, ինչպես ֆուտբոլիստը։

Քամին զարկեց դուռը, ինչպես տատիկս։

  1. Տրված նախադասության մեջ ավելացրու համեմատություն։
    Ծաղիկները բացվել էին լույսի պես։
    (օգտագործիր՝ պես)
  2. Կարդա և բացատրի՛ր համեմատությունը։
    Նա համարձակ էր ինչպես մի  առյուծ։

Նրան համեմատում է առյուծի հետ։

Փոխաբերություն

  1. Կարդա՛ նախադասությունը և բացատրի՛ր փոխաբերությունը։
    Արևը ոսկե ժպիտով ողջունեց գյուղը։

Արևը ողջունեց

  1. Գտիր փոխաբերական արտահայտությունը։
    Քաղաքը դեռ քնած էր առավոտյան շողերի տակ։

Քաղաքը քնած էր։

  1. Տրված բառերով կազմիր փոխաբերություն ունեցող նախադասություն։
    (գարուն, ժպիտ, դաշտ)

Գարունը ճանապարհեց ձմռանը։

Արև ժպտում էր ծաղիկներին

Դաշտերը քնել էին ձյան վերմակի տակ

  1. Բացատրի՛ր՝ ինչ է նշանակում նախադասության փոխաբերությունը։
    Գիրքը գիտելիքի դուռ է։

Գետելիք  ձեռք բերելու սկիզբն է։

  1. Կազմիր փոխաբերական իմաստ ունեցող նախադասություն «լաց» բառով։

Ամպերը լացեցին, և գետերը վարարեցին։

 

 

Վերլուծություն

Հարցեր
Եթե դու լինեիր բերդի պաշտպաններից մեկը, ի՞նչ կանեիր, որպեսզի բերդը չընկներ։

Ես չէի խմի գինի և չէի թույլ տա, որ իմ ընկերները խմեին, որովհետև պետք է միշտ սթափ ուղեղով լինել՝ հատկապես պատերազմի ժամանակ։
Որտե՞ղ է գտնվում Թմկաբերդը և ինչո՞ւ էր այն դժվար գրավվող ամրոց համարվում։

Գտնվում է Վրաստանի տարացքում՝ Սամցխե-Ջավախեթի մարզում՝ Կուր գետի ձախ ափին։ Այն տեղակայված է երեք բլուրների վրա և պատմականորեն եղել է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի կարևոր կենտրոններից մեկը։
(Նկարագրիր ամրոցի դիրքը և պաշտպանությունը)։
Ո՞վ էր Թմբաբերդի տերը և ինչպիսի՞ մարդ էր նա քո կարծիքով։

Նա քաջ էր, հզոսր, ազնիվ, հայրենասեր

Նշիր նրա բնավորության առնվազն երկու գիծ։

հայրենասեր և բարոյական
Ինչպե՞ս էին թշնամիները փորձում գրավել բերդը մինչև խորամանկ միջոցի դիմելը։

պատերազմով

Ո՞ր կերպարը բացեց ճանապարհը թշնամու համար և ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

Թաթուլի կինը կաշառվեց Շահի խոստումներով։ Նահավատաց նրա աշուղին, գինով արբեցրեց ողջ զորքին և բացեց ամրոցի տռները։
Պատմիր այդ դրվագը քո բառերով։
Ինչպիսի՞ դեր ունեցավ գինին կամ խնջույքը բերդի գրավման մեջ։

անմիջական դեր։ խնջույքից հետո ողջ զորքը քնել էր։
Ինչպե՞ս փոխվեց իրավիճակը բերդում այն պահին, երբ թշնամին ներս մտավ։
Նկարագրիր այդ տեսարանը։

Թշնամին մոխրի էր վերածել բերդը, իսկ քնած զորքը չէր հասցրել նույնիսկ արթնանալ
Ի՞նչ զգացումներ առաջացրեց քեզ մոտ բերդի անկման դրվագը։
Բացատրի՛ր ինչու։

Տխրություն, հիասթափություն և զայրույթ, քանի որ դավաճանության նպատճառով մի ամբողջ Բերդ ընկավ։

Ո՞ր հատվածը քեզ ամենից շատ տպավորեց և ինչո՞ւ։ Նշիր նաև՝ ինչ էր տեղի ունենում այդ պահին։

Դահիճն եկավ ոտից գըլուխ
270Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Քո կարծիքով՝ ո՞րն է պոեմի հիմնական գաղափարը կամ դասը։

Որ երբեք անձնական շահը չհետապնդել և չդավաճանել, չծախվել, քանի որ դավաճաններին առաջինն են վերացնում, բացի այդ ոչ ոք չի մարսի մյուսի արյան հաշվին ձեռք բերածը։

Թմկաբերդի առումը

Թմկաբերդի առումը պոյեմն ազգային դավաճանության մասին է, որի  մասին  պատմում է մի աշուղ։

Նադիր Շահը անհամար զորքերով եկավ և շրջապատեց Թմկա բերդը։ Քաջ Թաթուլը քառասուն օր ու գիշեր կռիվ տվեց, ու նրա բերդն ինչպես միշտ մնաց կանգուն։ Թաթուլի կինը հրաշք գեղեցկուհի էր, ում սիրով արբած հսկան առյուծի նման հաղթում էր բոլոր թշնամիներին։ Ինչպես Բյուլբյուլ Ֆիրդուսին է ասել․ «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու գինին»։ Շահը լսելով Թաթուլի կնոջ գեղեցկության մասին և իմանալով, որ նրանով է Թաթուլը անպարտ` իր երգչին ուղարկում է Թմկա տիրուհու մոտ։ Այն ժամանակ, երբ արյան գետեր էին խոսում մինչև Քուռը, աշուղն աղքատի շորերով մտնում է բերդ և սազը ձեռքին գովերգում Շահի սերն ու անթիվ գանձերը։ Համոզում է, որ նա կդառնա Շահի կինը և գանձերի տերը։ Թաթուլի կինը խնջույք է սարքում և առատ գինի լցնում քաջերին, և ողջ պալատն արբում է գինուց։ Թաթուլը երազ է տեսնում, որ մի ահռելի վիշապ օձ եկել և փաթաթվել է իր բերդի պատերին, իսկ ինքը քնած է իր սիրելի կնոջ գլուխը կրծքին։ Թաթուլը հանկարծ տեսնում է, որ կնոջ փոխարեն օձի գլուխն է կրծքին ծանրացած։ Տիրուհին բացել էր արդեն դարպասները և քնած քաջերին կոտորել էր թշնամու զորքը։ Շահը Թաթուլի կնոջը հարցնում է՝ «Մատնի՛չ սևաչյա, մ՞իթե Թաթուլը քաջ չէր ու սիրուն»։  Կինը պատասխանում է՝ «Քեզանից էլ քաջ էր ու սիրուն և կնոջ մատնությամբ ամրոց չէր գրավել»։ Շահը գազազած կանչում է դահճին։ Նա գալիս է կարմիր հագած և Շահի հրամանով տանում ու ձորից գլորում է Թաթուլի կնոջը։ Գայլերն ու աղվեսները լափում են նրա ագահ սիրտը, ագռավները հանում են սև աչքերը։ Աշխարհից հեռանում է աննման գեղեցկուհին, ինչպես գարնան ծաղիկը, և մնում է միայն այս անմեռ պատմությունը։ Աշուղը երանի է տալիս այն մարդուն, ով աշխարհ կգա և աշխարհից կգնա որպես անարատ մարդ։

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
20Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I

Նադիր Շահը զորք հավաքեց,
30Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
40Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
50Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

II

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
60Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
70Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III

Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
80Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
90Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին։

V

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――

Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
120Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
130Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…
Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել․
Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
150Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
160Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
170Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
180Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
190Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
200Մըրափում են խավարում։

VIII

Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
210Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
220Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

IX

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
230Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
240Դարպասները երկաթի…

X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
250Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
260Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ
270Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
280Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
290Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
300Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Գոյական

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխ-գլուխներ, թվական-թվականներ, աստղ-աստղներ, երկիր-երկրներ, սենյակ-սենյակներ, հարևան-հարևաններ, ծառ-ծառեր, պտուղ-պտուղներ, տեր-տերեր, ժապավեն-ժապավեններ, մարդ-մարդ-մարդիկ, կին-կանայք:

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ—Գառն—ուկ, բեռնել—բեռն—ել, դռնակ—դուռն—ակ, թոռնիկ—թոռն—իկ, լեռնային—լեռն—ա—յին, ծոռնիկ-ծոռն—իկ, հարսնուկ—հարսն—ուկ, մատնոց—մատն—ոց, ողնաշար—ողն—ա—շար, ձկնկիթ—ձուկն—կիթ, ոտնաման—ոտն—ա—ման, մկնդեղ—մուկն—դեղ:

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռներ, գառ-գառներ, դուռ-դռներ, եզ-եզներ, թոռ-թոռներ, լեռ-լեռներ, ծոռ-ծոռներ, հարս-հարսներ, ձուկ-ձկներ, մատ-մատներ, մուկ-մկներ, նուռ-նռներ:

  1. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր Էրեբունի հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

5Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլը»:

Հաղթանակ և Կիևյան  կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները «Ապոլոն-11» տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան «Դունկան» զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկի հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի «Աքսորականներն անտառում» արկածային վեպը:

 

03.03

Հավասարումներին հանգող խնդիրներ

 

1.Գրքում տպագրված են պատմվածք և վիպակ, որոնք միասին կազմում են 130 էջ:Վիպակի էջերի թիվը 4 անգամ շատ է պատմվածքի էջերի թվից:Քանի՞ էջ են զբաղեցնում պատմվածքը և վիպակը:

պատմվածքը 26 էջ, վիպակը 104 էջ։

2.Դպրոցի համար գնեցին 243 սեղան և աթոռ:Աթոռ գնեցին 8 անգամ շատ, քան՝ սեղան:Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ գնեցին:

27 սեղան և 216 աթոռ։

 

3.Լուծիր հավասարումը՝

a)8⋅(7+y)−4y=5y−62 =              y = 118

b)−15y−36=8y+148 =                  y = -8
c) 13y+y−6y=128 =                       y = 16
d)2x+8x+21=111 =                        x = 9

e)5⋅(4x+6)-2⋅(10+x)=56               x = 23/9

f)3⋅(6-x)+8⋅(1+x)=4                    x = -22/5

 

4.Բեռնատարի արագությունը 18 կմ/ժ-ով մեծ է ավտոբուսի արագությունից:

Նրանք միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 632 կմ է:Գտիր բեռնատարի և ավտոբուսի արագությունները, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին շարժումը սկսելուց 4 ժամ հետո:

Ավտոբուս 70 կմ/ժ

Բեռնատար 88 կմ/ժ

5.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 20 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 5 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

յուրաքանչյուրն ունեցել է 30 ընկույզ։

 

6.Տոպրակում դրված են մանդարիններ:Եթե երեխաներից յուրաքանչյուրին բաժանենք 5-ական մանդարին, ապա 3մանդարին կպակասի, իսկ եթե բաժանենք 4-ական մանդարին, ապա 16մանդարին կավելանա: Քանի՞ մանդարին կար տոպրակում:

92 մանդարին։

7.Երկու տակառներում կա 544 լ բենզին: Երբ առաջինից վերցրին բենզինի 1/3-ը, իսկ երկրորդից՝ 1/7-ը, ապա երկու տակառներում բենզինի քանակները հավասարվեցին:Սկզբում քանի՞ լ բենզին կար տակառներից յուրաքանչյուրում:

առաջինը 336 լ, երկրորդը 208 լ։

Թմկաբերդի առումը, Հովհաննես Թումանյան

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
20Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Պոեմի առաջին հատվածն այն մասին է, որ մարդիկ ասկանան, որ իրենք մահանալու են, սակայն իրենց գործերը մնալու են հավերժ։ Եթե մեկը չար գործ անի, ապա իր մահից հետո նրա չար գործերն են հիշելու սերունդները։ Եթե բարի գործեր անի, ապա բարին են հիշելու։Լավ մարդու լավ արարքը բոլորն են գնահատում։